Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ներկայացուցիչներին

16:30 03.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ղեկավարներին, որոնք ապրիլին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ժամանել են Հայաստան՝ ենթակառուցվածքներին և կազմակերպչական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել EUBC գլխավոր քարտուղար Ռիա Ռամնարինը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, տեխնիկական պատվիրակ Վիորել Սիման, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է EUBC-ի ներկայացուցիչներին Հայաստանում և հավաստիացրել՝ ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի ամենաբարձր մակարդակով. «Մեզ համար սա շատ կարևոր մրցաշար է: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի. նմանօրինակ մրցաշարերի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական առումով ամեն ինչ կարգին կլինի: Պատրաստ ենք պատվով հյուրընկալելու բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ցանկություն կունենան ժամանելու մեր երկիր»:

EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչն ընդգծել է՝ հաշվի առնելով 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը՝ կասկած չկա, որ երիտասարդների մրցաշարը ևս սահուն կընթանա. «Նախորդ տարի ամեն ինչ, իսկապես, հիանալի էր: Շատ տպավորված էինք ինչպես կազմակերպչական բարձր մակարդակով, այնպես էլ ենթակառուցվածքներով, մասնակիցների համար ստեղծված անվտանգային պայմաններով: Վստահ եմ՝ այս անգամ ևս կհաջողեք»:

EUBC պատվիրակները Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակում նախատեսում են լինել նաև Օլիմպավանում և ԵՕՀՊՄ քոլեջի նորակառույց հյուրանոցային հատվածում, այցելել նախկին «Միկա» մարզահամալիր, որտեղ անցկացվելու է առաջնությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մարզահամալիրը ենթակառուցվածքային առումով ամբողջովին պատրաստ կլինի ընդունել մրցաշարը:

Եվրոպայի երիտասարդների առաջնության հայտերի գրանցումը դեռևս բաց է: EUBC ներկայացուցիչների գնահատմամբ՝ Երևանում կայանալիք առաջնությանը, ամենայն հավանականությամբ, ավելի քան 300 բռնցքամարտիկ կմասնակցի:

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն կանցկացվի ապրիլի 23-ից մայիսի 4-ը նախկին «Միկա» մարզահամալիրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

BACK_TO_TOP