Թրամփը հնարավոր է համարում Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Թրամփը հնարավոր է համարում Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումը

07:55 21.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, ևս մեկ հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ  Չեն Ինի հետ։

Reuters գործակալությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ուղղությամբ նկատելի քայլեր է ձեռնարկել։

Թրամփն ընդգծել է, որ Չինաստանը չի օգնել այդ հարցում առաջխաղացմանը, հավանաբար, Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային վեճերի պատճառով։

«Ըստ ամենայնի, մենք կհանդիպենք, սակայն ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ իր մոտ անձնական շատ լավ հարաբերություններ են ձևավորվել հյուսիսկորեացի առաջնորդի հետ։

«Ես դադարեցրել եմ միջուկային փորձարկումները։ Ես դադարեցրել են հրթիռների փորձարկումները։ Թե ինչ կլինի հետո, կտեսնենք»,- ասել է Թրամփը։

Առաջին անգամ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպել է հունիսի 12-ին, Սինգապուրում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

14:42 23.06.2025

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

Դամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

14:34 23.06.2025

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

14:25 23.06.2025

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

Միացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան ​​արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

14:17 23.06.2025

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը

14:09 23.06.2025

Խաչանովը բարելավել է դիրքը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

14:00 23.06.2025

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Հունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...

BACK_TO_TOP