16:55 06.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլի մեկնարկին:
Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացմամբ երիտասարդների ներուժի բացահայտմանը միտված նախաձեռնության համար:
ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրում առանձին բաժնով ներկայացված են երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղությունները: «Պետության առաջնահերթություններից է ստեղծել առավելագույն հնարավորություններ երիտասարդների ներուժի բացահայտման և կարողությունների զարգացման համար: Այս նպատակով դրամաշնորհային հատկացումների միջոցով իրականացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, ձեռներեցության, փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ: Առանձնակի շեշտադրված են մարզաբնակ երիտասարդների ներգրավման, հմտությունների ձեռքբերման հանգամանքները, ինչի նպատակով մարզերում երիտասարդական կենտրոններ են բացվում: Առաջիկա ամիսներին 2 կենտրոն կբացվի՝ մեկը Տավուշում` Իջևանում, մյուսը՝ Սյունիքում` Մեղրիում: Մինչև 2026 թվականը նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում բացել 25 երիտասարդական կենտրոն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ կրթությունը դինամիկ գործընթաց է և ֆորմալ կրթությունը միշտ չէ, որ հասցնում է կյանքի պահանջներին համապատասխան ընթանալ: Նրա խոսքով՝ տարբեր հմտությունների զարգացումը լրջագույն խնդիր է, որը ֆորմալ կրթության միջոցով հասանելի կլինի հանրակրթական նոր չափորոշիչների կիրառմամբ:
«Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը նպաստում են հմտությունների և գիտելիքների բարելավմանը` ապահովելով կրթական ծրագրերում շարունակականության բաղադրիչը: Երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում պետությունը միակ դերակատարը չէ. քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, միջազգային գործընկերները ևս այն կարևոր օղակներն են, որոնք լրացնում են ոչ ֆորմալ կրթության պահանջը»,- նշել է նա:
Ամփոփելով ելույթը՝ Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումների գործընթացում` մարդկային կապիտալի զարգացումը ծառայեցնելով պետության առաջընթացին:
ՀՖՀՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը ևս ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երիտասարդների կարողությունների զարգացման նախաձեռնությունները միշտ կարևորվում են ՀՖՀՀ–ի կողմից, քանի որ դրանք ևս մեկ հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ ձեռք բերելու աշխատաշուկային անհրաժեշտ փափուկ հմտությունները:
Միջոցառման ընթացքում «Երիտասարդների զարգացում» ծրագրի մանրամասները և 2023 թվականին սպասվող անելիքները ներկայացրել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության կենտրոնի տնօրեն Էլինա Մարգարյանը:
««Երիտասարդների զարգացում» ծրագիրը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության առանցքային ուղղություններից մեկն է: Լինելով հասարակության պատասխանատու անդամ՝ մենք նպաստում ենք երիտասարդների հմտությունների և ինքնակրթության զարգացմանը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնմանը, որն էլ, իր հերթին, միտված է Հայաստանում գործազրկության նվազեցմանը։ 2022 թվականին «Երիտասարդների զարգացում» ծրագրի դասընթացաշարերին մասնակցել և հավաստագիր է ստացել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող շուրջ 11.000 երիտասարդ»-, նշել է Էլինա Մարգարյանը։
«Երիտասարդների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Այն միտված է 16-30 տարեկան երիտասարդների ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև զբաղվածության խթանմանը:
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...