18:09 07.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվել է հանդիպում-քննարկում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի, համայնքի ղեկավարների և մարզպետարանի ոլորտային ղեկավարները հետ՝ մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ։
Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը ներկայացրել է ծրագիրը, ըստ որի ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Արմավիր և Էջմիածին քաղաքներ, որտեղ տեղակայված են լինելու ԹՈՒՄՈ կենտրոնները։ Յուրաքանչյուր «ԹՈՒՄՈ» տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։
Բացի «ԹՈՒՄՈ» հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն և այլ մասնագիտություններ։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունել է ծրագրի շրջանակներում` 2023-2025 թվականների ընթացքում, ՀՀ Արմավիրի մարզի երկու քաղաքներում (Վաղարշապատ և Արմավիր) Թումո կենտրոններ կառուցելու և այդ կենտրոններին վեց Թումո տուփեր կցելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությունը և հայտնել է իր պատրաստակամությունը ՀՀ Արմավիրի մարզում ծրագրի իրականացմանն աջակցելու հարցում։
Քննարկման ընթացքում մարզպետը մանրամասնորեն դիտարկել է ծրագրի նախնական տարբերակով նախատեսված կենտրոնների և տուփերի տեղորոշման ընտրությունը՝ հանդես գալով համապատասխան առաջարկություններով։
«Ելնելով Արմավիրի մարզի տարածքային առանձնահատկությունից՝ նպատակահարմար եմ համարում, որ ունենանք երեք կենտրոն (Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներում) և 7 տուփ։ Մենք պետք է համատեղ որոշում կայացնենք՝ «ԹՈւՄՈ» տուփեր բացել մարզի այն բնակավայրերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Պետք է հաշվի առնենք նաև բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակը, համայնքների հեռավորությունը, աշակերտների տեղափոխման հնարավորությունները»,- նշել է Էդվարդ Հովհաննիսյանը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տուփերի տեղադրման վայրերը և քայլ առ քայլ իրականացնել հաստատված ծրագիրը։
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...