Աջակցենք մեր զինված ուժերին. Օսիպյանը՝ սահման մեկնող ոստիկանության զորքերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+28.09 oC

Աջակցենք մեր զինված ուժերին. Օսիպյանը՝ սահման մեկնող ոստիկանության զորքերի մասին

15:00 21.08.2018

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն օգոստոսի 23-ին կմեկնի Տավուշի մարզ՝ մարտական դիրքերը պաշտպանելու: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Վստահում եմ լիարժեք մեր զինված ուժերին, հայ զինվորին, որը պաշտպանում է մեզ բոլորիս, ուղղակի վարչապետից հանձնարարական ստացա ուսումնասիրել: Քանի որ ներկայիս իրավիճակում ոստիկանության զորքերի գործառույթների կարիք չկա հանրապետությունում, Երևանում, ուսումնասիրելուց հետո առաջարկություն ներկայացրի ոստիկանության զորքերի հրամկազմին ու ամբողջ անձնակազմին: Վստահեցնում եմ ձեզ, ընդունվեց միաձայն, անգամ կանայք, աղջիկներ, որոնք ծառայում են ոստիկանության զորքերում, ինձ մեղադրեցին՝ ինչու չեմ իրենց էլ ներգրավում այդ գործընթացում»,- ասաց Օսիպյանը:

Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 23-ին միջոցառում է կազմակերպվելու, քանի որ այդ գործընթացն ինքը տոն է համարում:

«Գնանք ու աջակցենք մեր եղբայրներին, զինված ուժերին, մեր ներդրումն ունենանք երկրի պաշտպանության գործընթացում»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:

Վալերի Օսիպյանը նշեց նաև, որ ոստիկանության զորքերի այն հերթափոխը, որը կմեկնի սահման, կստանա հավելավճար: Դա կլինի ճիշտ այնքան, որքան ներկայիս դիրքապահն է ստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

17:30 22.05.2025

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից

17:26 22.05.2025

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից

Մայիսի 22-ին` ժամը 10:37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

17:18 22.05.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ […] ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:10 22.05.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Մայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց […] ...

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

17:00 22.05.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի կազմն առաջիկա խաղերի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Հավաքականի կազմը. Ալբերտ Թադևոսյան, Ավանդ Դորյան, Դանիել Կիրակոսյան, Խավիեր Կիլսիյան, Անդրե Սփայթ Մկրտչյան, Զաքարի Թավիթյան, Դավիթ Խաչատրյան, Յուրա […] ...

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

16:52 22.05.2025

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում […] ...

BACK_TO_TOP