17:50 17.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանին և «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու Վասպուրակ Կարապետյանին:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում իրականացվող կրթական բարեփոխումները, գրանցած հաջողությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծումները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ համագործակցության համար.
«Ծրագիրը, որը համատեղ իրականացնում ենք, ՄԿՈՒ ոլորտում կրթության որակի բարձրացման առումով ռազմավարական նշանակություն ունի: Քոլեջում ներդրված գյուղատնտեսական նոր մասնագիտություններով պայմանավորված՝ ոչ միայն Իջևան քաղաքից, այլև հարակից գյուղերից դիմորդների թիվն ավելացել է: Նախորդ տարի արդեն համատեղ բազմաթիվ կարևոր աշխատանքներ ենք իրականացրել. հույս ունեմ, որ այս տարի նոր կարգավորումներով կլրացնենք առկա բացերը, լուծումներ կգտնենք խնդիրներին և հաջորդ ուսումնական տարում ավելի շատ ուսանողներ կունենանք»:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է միջազգային գործընկերների և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը, հատկապես Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերի զարգացման ու արդիականացման ուղղությամբ, որը կարող է անկյունաքարային լինել երկրի տնտեսության զարգացման համար:
«Մենք շատ ուրախ ենք Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի գրանցած հաջողությունների և զարգացման համար: Պատրաստ ենք աջակցել ամեն հարցում և հույս ունենք, որ քոլեջը կդառնա փորձի փոխանակման, մասնագիտական նոր կրթական ծրագրերի ներդրման լավագույն հարթակ, որը կնպաստի նաև մյուս քոլեջների զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ քոլեջի համար կարևոր են հատկապես կրթական ծրագրերի հստակեցումները, գործնական ուսուցման և պրակտիկայի կազմակերպումը:
«Արդեն ունենք կրթության ոլորտում տեսանելի բարեփոխումներ և գրանցած արդյունքներ: Մենք լիահույս ենք, որ ներդրումները կնպաստեն ուսանողների ներգրավմանը: Մեզ համար շատ կարևոր է, որ քոլեջի մանկավարժական կոլեկտիվը բարեփոխումներին մասնակից է դարձել, և միասին շարժվում ենք մեկ ուղղությամբ: Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ապահովել որակյալ կրթություն»,- ասել է Ռեյմոնդ Կևորկյանը:
Վերջինս փաստել է, որ քոլեջում դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետներ, ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումն իրականացվում է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, տեղայնացվել են նաև ֆրանսիական կրթական ծրագրերը, մանկավարժական մեթոդները, իրականացվել է պրակտիկայի ապահովագրություն:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը: Նիստի ընթացում հոգաբարձուների խորհուրդը «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի տնօրեն է ընտրել Հայկ Բրուտյանին, ինչպես նաև քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:
11:29 06.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարամեջ, Ջրաշեն բնակավայրերում, Վանաձոր քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...