Նռնակ են նետել Զովասար գյուղի Մշակույթի տան տնօրենի ուղղությամբ. 2 կասկածյալներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Նռնակ են նետել Զովասար գյուղի Մշակույթի տան տնօրենի ուղղությամբ. 2 կասկածյալներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

16:32 21.08.2018

Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է:

Ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն և տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պետրոսյանի տան ուղղությամբ:

Պայթյունի հետևանքով վնասվել է մուտքի դուռը և պատուհանի ապակիները: Արագածոտնի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի և Վրեժ Կիրակոսյաններին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:
Ա․ և Վ. Կիրակոսյանները ձերբակալվել են:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանը դատապարտված է եղել և Ա. Կիրակոսյանի հետ խնդիրներ է ունեցել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում: Կատարվածի մասին քննչական բաժնում արդեն բացատրություն է տվել Ս. Պետրոսյանի կինը՝ 46-ամյա Արմինե Պետրոսյանը, որն աշխատում է Զովասար գյուղի Մշակույթի տանը՝ որպես տնօրեն: Ձերբակալվածներից Վ. Կիրակոսյանը ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:50 23.07.2025

Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

18:42 23.07.2025

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

18:41 23.07.2025

Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

18:30 23.07.2025

Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբ

Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

18:17 23.07.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն […] ...

Թմրանյութ իրացնող օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

18:10 23.07.2025

Թմրանյութ իրացնող օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։ Ձերբակալվածը հայտնել է, որ այն իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։ […] ...

BACK_TO_TOP