18:40 10.03.2018
Նրան բաժին հասան ոչ միայն երկու օլիմպիական արծաթը, այլև հանդիսատեսի, ժյուրիի ու բազմաթիվ անվանի գեղասահորդների անսահման սերն ու համակրանքը: Եվգենյա Մեվեդևան փայլեց Փհենչհանի օլիմպիադիայում: Նրա ելույթները գնահատվեցին վառ և հիշարժան, բայց հիմա ցանկանում ենք պատմել Մեդվեդևայի ոչ միայն օլիմպիական հաջողությունների, այլև հայկական արմատների մասին:
Այդ «գաղտնիքները», ի դեպ, բացահայտել է նրա հայրը՝ Արման Բաբասյանը: Ստորև ներկայացնենք հատվածներ Արման Բաբասյանի հետ հարցազրույցից:
Ընդամենը 18 տարեկան ժենյան հասցրել է ունենալ լուրջ հաջողություններ.
1. Աշխարհի կրկնակի չեմպիոն- 2016 և 2017 թվականներին
2. Եվրոպայի կրկնակի չեմպիոն – 2016 և 2017 թվականներին
Լոզանում ՄՕԿ-ի գործադիր նիստին մասնակցելուց հետո մասնագետները համոզված են, որ Ժենյային սպասվում է մարզական փայլուն չինովնիկի կարիերա:
Հայկական արմատները
ժենյայով հատկապես հպարտանում են Հայաստանում: Այստեղ անմիջապես գրեցին, որ Մեդվեդևայի հայրական ազգանունը Բաբասյան է: Հայրը՝ Արմանը, երկար ժամանակ ստվերում էր և միայն վերջերս է հարցազրույց տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին ու պատմել ոչ միայն հետաքրքիր մանրամասներ օլիմպիական չեմպիոնուհու մասին, այլև, ի վերջո, ինչո՞ւ է փոխված աղջկա ազգանունը:
Աղջկա մայրը՝ Ժաննա Դևյատովան, գեղասահքի Մոսկվայի չեմպիոն է եղել, հետո լուրջ վնասվածքի պատճառով թողել է մեծ սպորտը: Փոխարենը, աղջկան 3 տարեկանից սեր է ներշնչել գեղասահքի նկատմամբ:
Հոր մասին հայտնի էր միայն, որ գործարար է, անունը՝ Արման: Երբ ժենյան դեռ պարապում էր մարզիչ Լյուբով Յակովլևայի մոտ, նրա ազգանունը Բաբասյան էր: Հետո վերցրեց տատիկի աղջկական ազգանունը՝ Մեդվեդևա: Ահա, թե ինչ է պատմում Արման Բաբասյանը իր ընտանիքի մասին:
«Ծնվել եմ Երևանում, հաճախել եմ գեղարվեստի դպրոց, նկարել եմ: Տանը միշտ լավ երաժշտություն էր հնչում: 16 տարեկանից տեղափոխվել եմ ընտանիքիս հետ Մոսկվա: Հայրս պետական ծառայող էր, մայրս՝ մանկապարտեզի դաստիարակչուհի: Ժաննայի հետ ծանոթացել եմ Союзмультфильм կինոստուդիայի տաղավարում: Այնտեղ նա աշխատում էր որպես ռեժիսորի օգնական»:
Ի դեպ, ժաննայի բարեկամներից մեկը՝ Ալեքսանդր Մազաևը, հայտնի մուլտիպլիկատոր է, աշխատել է մի քանի հայտնի մուլտֆիլմերի ստեղծման վրա՝ «Դե, սպասի՛ր», «Թռչող նավակ», «Անգետիկը Լուսնի վրա», «Ինչպես առյուծիկն ու կրիան երգ երգեցին»:
«Մեր աղջկան անվանեցինք Եվգենյա՝ ի պատիվ իմ սիրելի տատիկի: ժենյայի համար ամբողջ տունը խաղալիք էր, նրան հետաքրքիր էին բոլոր պահարաններն ու դարակները, բացի այդ, մի տարօրինակ տիկնիկ ուներ … Թեև կարող է՝ սխալվում եմ: 3 տարեկանից ժենյայի կյանքում կար միայն գեղասահքը: Ես ու ժաննան բաժանված ենք, բայց ջերմ հարաբերություններ ունենք, միշտ շփվում ենք, Ժաննան հրաշալի մայր է ու հրաշալի մարդ: Ժենյան հմայքն ու համառությունը, կարծում եմ, մորից է ժառանգել»:
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ՌուբիոՄիացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...