23:23 29.03.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10:00-16:00 Գրիբոյեդովի փ. 1Ա, 1Բ, 1/1 շենքեր, Ն․Զարյան փ. 15, 15Ա, 17 շենքեր, Ն․Զարյան 11 փողոցի առանձնատներ, Սարկավագի 3-րդ փակ. 62-66 առանձնատներ, Կիևյան փ. 19, 19Ա շենքեր, Հակոբյան փ. 1, 11 շենքեր, Սեբաստիայի փողոց, Դավիթաշեն 7 փողոց, Դավիթաշեն 1-ին նրբանցք և հարակից բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզի՝
10:00-13:00 Հովտամեջ, Գեղակերտ և Ծաղկալանջ գյուղեր,
Արագածոտնի մարզ`
11:00-17:00 Բյուրական, Օրգով, Անտառուտ, Տեղեր և Ագարակ գյուղեր, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղեր մասնակի,
Կոտայքի մարզ`
10:00-16:00 Ջրվեժ գյուղ մասնակի և Բագրևանդ թաղամաս,
11:00-13։00 Բալահովիտ գյուղ մասնակի և Ռազմական ոստիկանություն,
11։00-16։00 Գեղաշեն և Զովք գյուղեր, «Չանախ» գործարան, «Վիվա-ՄՏՍ» ընկերություն,
11։00-17։00 Հրազդան քաղաք՝ Կենտրոն փ. 55 շենք, Երկաթգծի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կենտրոնի Տրեստի և Հրազդանմաշի հանրակացարաններ,
Գեղարքունիքի մարզ՝
10։00-11:00 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
11։00-17:00 Գանձաքար գյուղ մասնակի, դպրոց, հացի փուռ, համայնքապետարան, մանկապարտեզ, բուժկետ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
______________________________________________________________
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10:00-16:00 Բաբաջանյան փ. 125, 127, 129, 131, 133 շենքեր, Մազմանյան և Չաուշի փողոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 1-ին թաղ․ 12, 13, 14, 15 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ֆուչիկի փ. 25, 27, 27/2 շենքեր, Մարգարյան 1-ին նրբ․ 8, 10 շենքեր, Ռուբինյանց փ. 12/1 և Պ․Սևակի փ. 106 շենքեր,
11:00-17:00 Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 15ա շենք, Տերյան փ. 56, 62ա շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արագածոտնի մարզ՝
12:00-16:00 Արագածոտն, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա գյուղեր,
Արարատի մարզի՝
12:00-14:00 Լանջազատ գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ`
11:00-16:00 Լեռնանիստ համայնք, «Օրրան» հանգստյան տուն, «Վիվա-ՄՏՍ» ընկերություն, Լեռնանիստի դպրոց, Հրազդանի անասնապահական ֆերմաներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
10։00-13:00 Դիլիջան քաղաք` Թբիլիսյան խճուղի, Ուսանողական, Մյասնիկյան, Հակոբջանյան փողոցներ և Թախտա թաղամաս մասնակի:
19:39 23.07.2025
ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտելՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...
19:30 23.07.2025
Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներինՀուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...
19:22 23.07.2025
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասինՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...
19:15 23.07.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...
19:08 23.07.2025
Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանըԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...
19:00 23.07.2025
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...