Մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու. Մարկ Քըրք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու. Մարկ Քըրք

18:02 10.03.2018

Հետաքրքիր պատմություն է բացահայտվել, երբ Վաշինգտոնում հայ խորհրդարանականները ԱՄՆ նախկին սենատոր Մարկ Քըրքին պարգևատրել են Ազգային ժողովի պատվո մեդալով: Բանն այն է, որ սենատորն իր կյանքը փրկելու համար պարտական է մի հայ զինվորի: Սենատորը պատմել է, որ տարիներ առաջ, որպես ԱՄՆ Կոնգրեսի աշխատակից, Հայաստան այցելության ժամանակ, մեկնել էր նաև սահման: Դա կարող էր նրա կյանքի վերջին օրը լինել, եթե պատահմամբ մի հայ զինվոր չփրկեր նրան: 

«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի և հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»,- ասել է նա:

 «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած ռեպորտաժում սենատորն ընդգծել է, որ հայ ժողովրդի նկատմամբ  պատմությունն անարդար էր և անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը՝ առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: «Ո՞վ է հիշում հայերին»,- կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիտլերի սարսափելի հարցը:

«Ո՞վ է հիշում հայերին, ե՛ս եմ հիշում հայերին, և մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»,- ասել է նա:

«Սենատորի պաշտոնում Մարք Քըրքի հայանպաստ աշխատանքն անգնահատելի է»,- նշել են ԱՄՆ-ի հայ համայնքի կարեւորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները: 

«Դուք ձեր ուրույն տեղն եք գրավել մեր սրտերում, մենք էլ հույս ունենք՝ Հայաստանը ձեր սրտում իր տեղն ունի»,- նշել է դեսպանը:

Պատվո մեդալը փոխանցելիս Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ տարիներ առաջ հետևել է  Մարկ Քըրքի գործունեությանը և չէր պատկերացնում, որ երբևէ  ինքն նրան մեդալ կհանձնի:

«Ես նույնիսկ չէի կարող երազել, որ պատիվ կունենամ այս մեդալով պարգևատրել հարգարժան սենատորին»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

 Նախկին սենատորը, ով  ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է, կատակել է՝ իմանալով  որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը:

«Եթե ԱՄՆ-ում իրադարձությունները վատ ընթանան և Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը ձախողվի, մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու»,- ասել է Մարք Քըրքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

12:35 09.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

12:26 09.07.2025

Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP