12:34 03.04.2023
ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխում:
Հատկացվել է 54 մլն 98.2 հազար դրամ գումար, որով նախատեսվում է իրականացնել 1 տարածքի պեղումների, 2 հուշարձանի վերականգնման և 1 արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներ։
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգում
2022 թվականին մեկնարկած թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքները, ըստ նախնական ծրագրի, նախատեսվում էր ավարտել 2024 թ.: Ամրակայման և նորոգման աշխատանքների ավարտը 2023 թ. ապահովելու նպատակով այս տարվա պետական բյուջեի միջոցներից լրացուցիչ կհատկացվի 28 մլն 837.5 հազար դրամ:
Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնում
Վերականգնման աշխատանքները նախատեսվում էր իրականացնել 2022 թ., սակայն եղանակային ցուրտ պայմաններից ելնելով` աշխատանքները հետաձգվել են մինչև 2023 թ. օգոստոսի 1-ը: Կառավարության որոշմամբ 8 մլն 285.7 հազար դրամ է հատկացվել՝ նախատեսված աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով:
Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու տեղադրում
Գրող, հասարակական գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու հեղինակը հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է: Կիսանդրին տեղադրված է եղել Կոմիտասի անվան պանթեոնում, սակայն 2021 թ. այն գողացվել է: Այս տարվա սեպտեմբերի 5-ին նշվելու է հեղինակ Սարգիս Բաղդասարյանի 100-ամյակը, ինչի կապակցությամբ հեղինակի ժառանգը՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը, դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ աջակցություն խնդրելով կիսանդրու վերականգնման համար: Վերջինս նաև ներկայացրել է Շուշանիկ Կուրղինյանի արձանի պատրաստման և տեղադրման համար կազմված ու փորձաքննված նախահաշվային փաստաթղթերը, որոնց համաձայն՝ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 7 մլն 325 հազար դրամ: Միաժամանակ, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը և հեղինակային իրավունքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ աշխատանքները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով՝ Սարգիս Բաղդասարյանի ժառանգ, քանդակագործ, անհատ ձեռներեց Աշոտ Բաղդասարյանից:
«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքի պեղումներ
Նախատեսվում է կառուցել Դվին մայրաքաղաքի թանգարանի շենքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Շենքի կառուցման համար նախատեսված տարածքում 2022 թ. իրականացվել են ստուգողական պեղումներ՝ հնագիտական շերտերի առկայությունը ստուգելու նպատակով։ Ներկայում շերտերի փաստագրումից հետո անհրաժեշտ է պեղել ողջ տարածքն ու բացված շերտերը ներառել նախատեսվող թանգարանային կառույցի նախագծում։
Միաժամանակ, քանի որ 2022 թ. ստուգողական պեղումներն իրականացվել և ներկայիս ընթացիկ պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից, «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում 2022 թ. կատարված հետախուզական պեղումների արդյունքում փաստագրված հնագիտական շերտի հետագա պեղումների ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դրամաշնորհային պայմանագրի միջոցով: Ըստ կազմված նախահաշվի՝ պեղումների համար կհատկացվի 9 մլն 650 հազար դրամ:
19:00 11.08.2025
Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտինԱմերիկացի բռնցքամարտիկ Ռայան Գարսիան ցանկանում է վերադարձնել կիսամիջին քաշային կարգի WBA չեմպիոնական գոտին, որը մայիսին զիջել էր Ռոլանդո Ռոմերոյին: Այս մասին հաղորդում է Bad Left Hook-ը: «Ես իսկապես ցանկանում եմ ռևանշ Ռոլիի հետ, չեմ կարող թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Ես ուզում եմ վերադարձնել իմ տիտղոսը։ Ուզում եմ մենամարտել նրա դեմ, երբ լինեմ իմ […] ...
18:50 11.08.2025
Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքելԻրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...
18:40 11.08.2025
Հայաստանում նշվել է Շինարարի օրըՀայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...
18:27 11.08.2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդինԱյսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել 2 ավտոբուսների արանքում: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել […] ...
18:20 11.08.2025
ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունԿանադայի Քվեբեկ նահանգը հայտարարում է հատուկ պայմաններով նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների դիմումների ընդունման մասին: ՀՀ 10 դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: Օրինակ՝ Կոնկորդիայի համալսարանում միջազգային դիմորդի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ 34,000 կանադական դոլար, իսկ քվեբեկյան ուսանողի համար՝ մոտ 5,000 կանադական դոլար։ Այդ […] ...
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետՀարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...