Մեկնարկել է Հայաստանի հոկեյի լիգայի առաջին առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Մեկնարկել է Հայաստանի հոկեյի լիգայի առաջին առաջնությունը

16:50 03.04.2023

Երևանում մեկնարկել է Հայաստանի Հոկեյի լիգայի առաջին առաջնությունը, որին մասնակցում է 5 թիմ։

«Սառցե Արենայում» տեղի է ունեցել առաջնության անդրանիկ հանդիպումը «Երևանյան առյուծների» և «Շնաձկների» (Sharks) միջև, որն ավարտվել է առաջինի հաղթանակով՝ 14-7 հաշվով։

Բացի այս երկու թիմերից մրցաշարին կմասնակցեն նաև «Փյունիկ», «Պղպեղներ» (Peppers) ու «Ֆալկոնս» (Falcons) թիմերը։
Հոկեյի լիգայի հանդիպումները կանցկացվեն հանգստյան օրերին, իսկ մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունիսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

17:55 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027-ին Երևանում լինելու է ամենատպավորիչներից մեկը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բոլոր առումներով կաջակցի Հայաստանին՝ 2027-ին Ծանրամարտի աշխարհի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու ու անցկացնելու համար: Թեմայի շուրջ այսօր համատեղ ասուլիս է անցկացվել: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

16:06 07.05.2024

Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:57 07.05.2024

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 10-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ: ...

Վոյցեխ Շչեսնին հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում

21:00 06.05.2024

Վոյցեխ Շչեսնին հնարավոր է կարիերան շարունակի ԱՊԼ-ում

Անգլիական «Չելսին» դիտարկում է իտալական «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը, հայտնում է Tutto Juve-ն։ Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մրցաշրջանում Վոյցեխ Շչեսնին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 32 հանդիպում։ ...

«Ռեալ Սոսյեդադ»-ը հույսեր է կապում Արսենի հետ, չենք քննարկել վարձակալության հարցը. Զախարյանի ներկայացուցիչ

19:55 06.05.2024

«Ռեալ Սոսյեդադ»-ը հույսեր է կապում Արսենի հետ, չենք քննարկել վարձակալության հարցը. Զախարյանի ներկայացուցիչ

Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր չէ վարձավճարով հեռանալ իսպանական ակումբից։ «Մենք ոչինչ չգիտենք Զախարյանի հնարավոր վարձակալության մասին: Ակումբը մեզ հետ ընդհանրապես նման հարցեր չի քննարկել։ Ոչ վարձակալությունը, ոչ էլ այլ բան: Արսենը «Սոսյեդադի» խաղացող է, և ակումբը հույսեր է կապում նրա հետ։ Ինչո՞ւ […] ...

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

19:06 06.05.2024

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 36 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ, փոխանցում է armsport.am-ը: ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն երկրորդն է, ով 26 գոլ է խփել Լիգա 1-ի այս մրցաշրջանում։ Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ու «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին՝ 25-ական գոլով։ «Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան […] ...

BACK_TO_TOP