08:46 06.04.2023
Warner Bros Studios Management-ը և HBO-ն բանակցություններ են սկսել բրիտանացի գրող և Հարի Փոթերի սերիալի ստեղծող Ջ.Կ. Ռոուլինգի հետ հեռուստասերիալ նկարահանելու շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հրատարակության տվյալներով՝ Warner Bros-ի գործադիր տնօրենը` Discovery-ի Դեյվիդ Զասլավը, և HBO-ի ստուդիայի ղեկավար Քեյսի Բլոյսը մոտ են գրողի հետ գործարքին, սակայն աղբյուրները նշում են, որ որևէ գործարք դեռևս վերջնականապես չի կնքվել:
Հաղորդվում է, որ առաջիկա նախագիծը բաղկացած է լինելու յոթ սեզոնից, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանալու է Ջ.Կ. Ռոուլինգի մեկ գրքի վրա։ Հեղինակն ինքը նկարահանումների ընթացքում կվերահսկի սերիալի սյուժեի համապատասխանությունը գրքերի բովանդակությանը, սակայն ամեն օր հրապարակում չի լինի։
Այս տարվա փետրվարին բրիտանացի դերասան Ռուպերթ Գրինթը հայտարարեց Հարրի Փոթերի սերիալում Ռոն Ուիզլիի դերին վերադառնալու պատրաստակամության մասին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը մետաղադրամ է թողարկել, որի վրա պատկերված է Հարի Փոթերի տիեզերքի հրաշագործների ուսումնական հաստատությունը՝ Հոգվարթսը։
19:00 11.08.2025
Գարսիան ցանկանում է վերադարձնել WBA չեմպիոնական գոտին18:50 11.08.2025
Իրանը և Իրաքն անվտանգության շուրջ համաձայնագիր են կնքելԻրանն ու Իրաքն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջին։ «Մենք մշակել ենք անվտանգության համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարևոր թեմա է։ Հարևանների հետ հարաբերություններում Իրանի տեսակետն ու […] ...
18:40 11.08.2025
Հայաստանում նշվել է Շինարարի օրըՀայաստանում յուրաքնչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Հայտարարվել է, որ շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ, վարչապետի անունից՝ […] ...
18:27 11.08.2025
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Zhongtong» մակնիշի քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել քաղաքային մեկ այլ ավտոբուսի վարորդինԱյսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել 2 ավտոբուսների արանքում: Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել […] ...
18:20 11.08.2025
ՀՀ ուսանողների համար Քվեբեկի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունԿանադայի Քվեբեկ նահանգը հայտարարում է հատուկ պայմաններով նահանգի համալսարաններում կրթությունը շարունակել ցանկացող ՀՀ 10 ուսանողների դիմումների ընդունման մասին: ՀՀ 10 դիմորդները հատուկ պայմաններով կազատվեն օտարերկրացիների համար նախատեսվող ուսման լրացուցիչ վարձը վճարելու պահանջից: Օրինակ՝ Կոնկորդիայի համալսարանում միջազգային դիմորդի ուսման վարձը տարեկան կազմում է մոտ 34,000 կանադական դոլար, իսկ քվեբեկյան ուսանողի համար՝ մոտ 5,000 կանադական դոլար։ Այդ […] ...
18:10 11.08.2025
Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետՀարձակվող Սարգիս Ադամյանը մարզվում է գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշել է` առանց փոխհատուցման չի խզի «Քյոլնի» հետ պայմանագիրը: Ադամյանը Բունդեսլիգան ներկայացնող ակումբում ամսական ստանում է մոտ 100 հազար եվրո աշխատավարձ: Ակումբն էլ չի ցանկանում հայ ֆուտբոլիստին խոշոր փոխհատուցում տալ: Ի դեպ, Երրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Օսնաբրյուկի» հետ համաձայնության գալուց հետո ձախողվել են […] ...