Իրանցի սահմանապահները Բանդար Աբասում նավերից առգրավել են 1,9 միլիոն դոլար արժողության մաքսանենգ վառելիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Իրանցի սահմանապահները Բանդար Աբասում նավերից առգրավել են 1,9 միլիոն դոլար արժողության մաքսանենգ վառելիք

16:38 09.04.2023

Իրանցի սահմանապահները 270 հազար լիտր դիզվառելիք են առգրավել չորս նավերից, որոնք անօրինական կերպով գտնվում էին Բանդար Աբաս նավահանգստում։ Այս մասին կիրակի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Հորմոզգան նահանգի դատական ​​իշխանության ղեկավարին։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության սահմանապահ ստորաբաժանումների զինվորականները չորս նավերի ստուգման ժամանակ, որոնք գտնվել են Բանդար Աբաս նավահանգստում, հայտնաբերել են 270 հազար լիտր մաքսանենգ դիզվառելիք։ Պաշտոնյան նշել է, որ մաքսանենգները վառելիքը տեղափոխել են նավերի կորպուսի և հատակի մեջ ներկառուցված գազի տանկերով։

Առգրավված վառելիքի արժեքը գնահատվում է ավելի քան 81 միլիարդ ռիալ (առնվազն 1,9 միլիոն դոլար): Չի հաղորդվում, թե քանի մարդ է գտնվել կալանված նավերում։ Անհայտ է մնում նաև, թե մաքսանենգ վառելիքը տեղափոխող նավերը ինչ դրոշ էին կրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

19:38 30.07.2025

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի վերաբերյալ Իտալիայի ցուցաբերած հետաքրքրության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, խոսել դրանց տնտեսական բաղադրիչների, հնարավոր ներդրումների մասին։ ...

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

19:32 30.07.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու և առաքելության մեկնարկի կապակցությամբ: «Կարող եմ մատնանշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը, այդ […] ...

Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ

19:27 30.07.2025

Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ

«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է. «Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը

19:18 30.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել, ◾️ Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 25-ին, 26-ին, 27-ին, […] ...

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

19:10 30.07.2025

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ […] ...

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

19:00 30.07.2025

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

Խորհրդարանական մակարդակում երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող նախագծերը մշակվում, ապա օրենքի ուժ են ստանում հենց այս` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:   ...

BACK_TO_TOP