23:03 29.07.2025
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքն է գրանցել կանանց շրջանում՝ 3000մ վազքատարածությունը հաղթահարելով 10:18.87 ժամանակում: Նա հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում՝ ցույց տալով 4:42.60 արդյունք:
Գոռ Հարությունյանը 800մ վազքում գրանցել է 1:53.85 արդյունք, իսկ եռացատկորդ Լևոն Աղասյանը երեք անհաջող փորձերից հետո դուրս է մնացել հետագա պայքարից:
11:40 30.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետՀուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի […] ...
11:27 30.07.2025
Սիսիան համայնքին պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի […] ...
11:18 30.07.2025
Կամչատկայում 1952 թվականից ի վեր ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել մինչև 8.8 մագնիտուդ երկրաշարժ։ Զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Գիտնականները զգուշացնում են, որ մինչև 7.5 մագնիտուդ հետցնցումները կարող են շարունակվել ևս մեկ ամիս։ «Գլխավոր» երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:24-ին, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ արևելք՝ 32 կմ խորության վրա: Սկզբնապես մագնիտուդը […] ...
11:15 30.07.2025
Լա լիգայում մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանըԻսպանիայի Լա լիգայի ղեկավարությունը նախատեսում է 2025/26 մրցաշրջանում ներդնել նոր կանոն։ COPE-ի տեղեկություններով` գլխավոր մարզիչները վիճահարույց դրվագների ժամանակ կարող են դիմել VAR-ի օգնությանը: Մարզիչները կարող են յուրաքանչյուր խաղում երկու անգամ մրցավարից պահանջել, որ դիտեն տեսակրկնապատկերը: Եթե մրցավարը տվյալ դրվագը դիտելուց հետո փոխի որոշումը, ապա այդ դրվագի համար դիմած գլխավոր մարզչի` երկու պահանջի հնարավորությունը կպահպանվի: ...
11:02 30.07.2025
Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Գետամեջ գյուղումՀուլիսի 30-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Կտրվի […] ...
10:53 30.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...