23:25 09.04.2023
Կիրակի օրը վեց խաղաղ բնակիչ է զոհվել ականի պայթյունի հետևանքով, որը զինյալները պայթեցրել են Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում, որը գտնվում է երկրի արևելյան հատվածում։ Այս մասին հայտնում է Sham ռադիոկայանը։
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգների սահմանի մոտ։ Մահացածները սիրիական ավանդական առևտուրով էին զբաղվում՝ ստորգետնյա համեղ սնկերի, տրյուֆելների հավաքմամբ։ Սիրիայում տրյուֆելներն աճում են չոր անապատային գոտիներում, որտեղ ահաբեկիչների մնացած խմբերը, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները կազմակերպում են իրենց որջերը։ Արմատականները փորձում են անվտանգության ուժերի համար անհասանելի դարձնել իրենց ապաստարանների շրջակայքը՝ ականապատելով նրանց բոլոր հնարավոր մոտեցումները և ապաստարաններից հարձակվելով զինվորական պարեկների և տեղի բնակիչների վրա։
19:38 30.07.2025
Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի վերաբերյալ Իտալիայի ցուցաբերած հետաքրքրության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, խոսել դրանց տնտեսական բաղադրիչների, հնարավոր ներդրումների մասին։ ...
19:32 30.07.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չինաստանի դեսպանինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու և առաքելության մեկնարկի կապակցությամբ: «Կարող եմ մատնանշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը, այդ […] ...
19:27 30.07.2025
Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է. «Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման […] ...
19:18 30.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել, ◾️ Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 25-ին, 26-ին, 27-ին, […] ...
19:10 30.07.2025
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ […] ...
19:00 30.07.2025
Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն ԹունյանԽորհրդարանական մակարդակում երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող նախագծերը մշակվում, ապա օրենքի ուժ են ստանում հենց այս` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...