ԱՄՆ-ում տանը հնչած կրակոցները երեք մարդու կյանք են խլել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

ԱՄՆ-ում տանը հնչած կրակոցները երեք մարդու կյանք են խլել

09:14 10.04.2023

Երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել է անցած կիրակի ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Օռլանդոյի ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել գիշերը։ Ոստիկանները տուժողների տուն են գնացել ընտանեկան բռնության մասին ահազանգով։ Ժամանելուց անմիջապես հետո ոստիկանները տնից կրակոցներ են լսել։ Հանցագործը դուրս է եկել տնից ու սկսել կրակել նրանց վրա։ Ոստիկանության տվյալներով՝ ոստիկանների պատասխան կրակից հետո նա տեղում մահացել է։

«Տանը հրազենային վնասվածքներով երեք մարդ է հայտնաբերվել, որոնց թվում՝ երեխա… Երեքն էլ մահացած են», – ասվում է ոստիկանության Twitter-ի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը պարզել է հանցագործի ինքնությունը։ Պարզվել է, որ դա 29-ամյա աֆրոամերիկացի Լակորվիս Թամար Դալին է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

19:38 30.07.2025

Իտալիայի դեսպանի հետ քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իրականացվող տարբեր ծրագրերի վերաբերյալ Իտալիայի ցուցաբերած հետաքրքրության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, խոսել դրանց տնտեսական բաղադրիչների, հնարավոր ներդրումների մասին։ ...

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

19:32 30.07.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու և առաքելության մեկնարկի կապակցությամբ: «Կարող եմ մատնանշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը, այդ […] ...

Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ

19:27 30.07.2025

Հրաշալի է լինել այս մակարդակում․ Պերկովիչ

«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է. «Կանենք առավելագույնը՝ խաղադաշտում մրցունակ լինելու և լավ արդյունքի հասնելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք։ Հրաշալի է լինել այս մակարդակում: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք ցուցադրել այն, ինչ նախապատրաստել ենք այս հանդիպման […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը

19:18 30.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-26-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել, ◾️ Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հուլիսի 25-ին, 26-ին, 27-ին, […] ...

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

19:10 30.07.2025

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Ոստիկանությունից կրկին հորդորում են խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ […] ...

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

19:00 30.07.2025

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

Խորհրդարանական մակարդակում երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող նախագծերը մշակվում, ապա օրենքի ուժ են ստանում հենց այս` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:   ...

BACK_TO_TOP