11:50 12.03.2018
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի միաբան, ծայրագույն վարդապետ Սամվել Աղոյանի հայտարարությունը զայրացրել է ղպտիներին: Դեպքը տեղի է ունեցել, երբ սրբավայրերի մասին պատմող ռեպորտաժի ընթացքում հայ հոգևորականը, ակնարկելով Տիրոջ գերեզմանի «վառվող» կրակը, ասել է, թե ինքն առնվազն երեք անգամ ականատես է եղել, թե Տիրոջ գերեզմանի մոտ գտնվող պատրիարքներն ինչպես են լապտերին մոտենալով վառում իրենց ճրագը:
«Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց քմահաճույքով»,- ասել է հայր Սամվելը:
Ռեպորտաժի հրապարակումից հետո Երուսաղեմի մի շարք ղպտի հոգևորականներ բողոքել են հայ հոգևորականի ասածների դեմ:
Նշենք, որ քրիստոնյա աշխարհի, մասնավորապես ուղղափառ եկեղեցիները հավատում են, որ Սուրբ Հարության տոնին նախորդող շաբաթ օրը (այդ օրը հատկապես արաբները կոչում են «Լույսի շաբաթ օր») իրենց ձեռքերին լապտերներ ունեցող եկեղեցական առաջնորդները մուտք են գործում Տիրոջ գերեզման, որտեղից որոշ ժամանակ անց դուրս են գալիս վառված լապտերներով՝ իրենց «լույս»ը փոխանցելով Սուրբ գերեզմանի շուրջ հավաքված հավատացյալներին:
Ուշագրավ է, որ հույն ուղղափառ եկեղեցու հատուկ կարգադրությամբ այդ «կրակ»-ը օդանավով տարվում է Երուսաղեմի հարևան երկրներ:
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...
14:45 06.08.2025
Նաիրի համայնքի Զորավան և Սարալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան և Սարալանջ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...