Մայրանալու դժվարին որոշում 22 տարի անց. ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

 Մայրանալու դժվարին որոշում 22 տարի անց. ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը

19:39 28.04.2023

22 տարի անց Հասմիկ Մանուկյանը նորից մայրացել է։ Գյումրիի Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը։

Որդու լուսանկարները մշտապես տիկին Հասմիկի հետ են, կարոտը  լուսանկարներից է կարողանում առնել։ Հերթով թերթում է ու հիշում  դեռ երեք տարի առաջ կենսախինդ օրերի հետաքրքիր ակնթարթները։ Երեք տարի է ծնողների զրույցները  բարձրաձայն թե մտովի, որդու լուսանկարների հետ են։ Պաշի բացակայության հետ անհաշտ ծնողները տանը մենակ էին, դատարկությունն էլ ավելի էր սրել հոգեբանական ու առողջական վիճակը, և նորից մայրանալու որոշումը դարձավ անբեկանելի։

«Շատ դժվար էր, մենք  մենակ էինք՝ ես ու ամուսինս, շատ վատ վիճակի մեջ էինք երկուսս էլ։ Հարազատներս ասացին, որ դա ճիշտ որոշում է, ձեր կյանքը կփոխվի ու մենք գնացինք այդ քայլին»,-ասում է Հասմիկ Մանուկյանը։

Դժվարությունները հաղթահարելու կամքը զորեղ գտնվեց, 22 տարի անց տիկին Հասմիկը նորից մայրացավ։ Հղիության 9 ամիսների ընթացքում եղել է բժիշկների հսկողությամբ և մշտապես հոգատարությամբ շրջապատված։ Հերոսի քրոջն    անվանակոչել են Էմմի։ Նա Մանուկյանների ընտանիքի երրորդ դուստրն է։

Հերոսի ուժեղ մայրը շրջապատված է հարազատներով, ուրախությունն ու տխրությունը միախառնվել են։ Դստեր ծնվելուց օրեր առաջ միայն մեկ անգամ երազում որդուն է տեսել։

«Մինչև հիմա երազիս չէի տեսել, նախքան էրեխի ծնվելը տեսա, որ էրեխեն ծնվավ ու առաջինը Պաշս գրկեց, բայց Պաշս փոքր էր։ Երազիս էդ եմ տեսել, թե դա ինչ  կնշանակեր, չգիտեմ»,- հուզված պատմում է հերոսի մայրը։

 

Էմմիի ավագ քույրերը  29 և 27 տարեկան են, երկուսն էլ ունեն երկուական երեխաներ։ Չորս թոռնիկներից հետո իր դստեր ծնունդը ուրիշ զգացողություն  ու սեր է ավելացնելու ընտանիքում։ Ավագ քույրերը մայրիկի կողքին են, նորածին քրոջ մեջ փորձում են նմանություններ գտնել։

Ավագ քույրը՝  Լարիսան,  բնակվում է Ֆրանսիայում, առաջին ծանոթությունը փոքրիկի հետ տեսակապով էր, իսկ վաղն արդեն կլինի Գյումրիում։ Հիմա կարևորը իրենց մայրիկի առողջությունն է։

Փոքրիկ Էմմիի ծննդյան առիթով տիկին Հասմիկը շնորհավորանքներ ստանում է  ոչ հարազատներից, բարեկամներից, նաև անծանոթ մարդկանցից, որոնք հպարտանում  են Հասմիկի նման ուժեղ մայրերով, որոնք զոհված որդիներից հետո կրկին մայրացել են։

19-ամյա Պավելը դիրքի ավագն էր,  նրա հրամանատարությամբ զինվորները անզիջում կռիվ էին տվել թշնամու դեմ։ Պավելը  բեկորային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց ,որտեղ էլ երեք օր անց ՝ հոկտեմբերի երկուսին, մահացել էր։ Նրա կյանքի շարունակությունը փոքրիկ Էմմին է ու  դեռ լսելու է եղբոր մասին պատմությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP