Եվրոպայի 2023 թ․առաջնությանը մասնակցած ծանրորդները հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Եվրոպայի 2023 թ․առաջնությանը մասնակցած ծանրորդները հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում

16:15 28.04.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած և հաղթող ու մրցանակակիր դարձած Շիրակի մարզի ծանրորդներին ու նրանց անձնական մարզիչներին։

Ողջունելով ու հաղթանակի առթիվ շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ մեծ ուրախությամբ է հետևել առաջնությանն ու առանձնակի ոգևորությամբ` տոնել հաղթանակները․ «Հարգարժան մարզիչներ, շատ սիրելի մարզիկներ ողջունում եմ ձեզ, անչափ ոգևորիչ ու հպարտություն ներշնչող հանդիպում է սա, քանզի մեկ հարկի տակ ենք հավաքել այն մարդկանց, ում շնորհիվ հայոց եռագույնը նորից ծածանվեց, հայոց հիմնը նորից հնչեց ամբողջ աշխարհի մարզասերների առջև։ Մեր երկրում առաջին անգամ կազմակերպված Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը կրկնակի ոգևորիչ էր, քանզի թե առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով և թե մեր մարզիկներն աչքի ընկան մարզական բարձր նվաճումներով։

Շիրակ աշխարհում ծանրամարտը եղել և մնում է ամենահեղինակավոր մարզաձևերից մեկը։ Ձեր ելույթներով մեր ազգին պարգևեցիք անմոռանալի պահեր և վերահաստատեցիք հայ ծանրամարտի ավանդույթները։ Ինձ համար ձեր քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է, քանզի եթե ամեն ոք իր գործին մոտենա այսքան պատվախնդրորեն ու պատասխանատվությամբ՝ հաջողած կլինենք շատ բնագավառներում»։

Մարզիչներն ու մարզիկները շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար և նշել, որ իրենց համար կարևոր է երբ զգում են քաջալերանք ու աջակցություն իշխանությունների կողմից, ինչը նոր նվաճումների է տանում։

Մարզպետը շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել մարզիկներին ու մարզիչներին՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն (2022–2023թ․թ․), աշխարհի առաջնության մրցանակակիր (2022թ․) Վարազդատ Լալայանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանին, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի 2023-ի առաջնության մրցանակակիր Սամվել Գասպարյանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Եղոյանին, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն(2023թ․) Գարիկ Կարապետյանին և նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանին, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն (2022–2023թթ․) Արա Աղանյանին ու նրա մարզչին՝ Հովհաննես Շահնազարյանին, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն(2022թ․) և մրցանակակիր(2023թ․) Ռաֆիկ Հարությունյանին ու նրա մարզչին՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Գրիգորյանին։

Նշենք, որ ՀՀ անկախությունից հետո օլիմպիական խաղերում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Շիրակի մարզի ծանրորդները նվաճել են 213 մեդալ, այդ թվում 77՝ ոսկի, 82՝ արծաթ և 54՝ բրոնզ։ 213 մեդալից 45-ը՝ 17 ոսկի, 19՝ արծաթ և 9՝ բրոնզ նվաճել են հանդիպման մասնակից 5 մարզիկները՝ Վարազդատ Լալայանը(12), Սամվել Գասպարյանը(11), Ռաֆիկ Հարությունյանը(9), Գարիկ Կարապետյանը( 8 ) և Արա Աղանյանը(5)։

Առջևում՝ սեպտեմբերի 2-17-ը, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը նախընտրական փուլ է 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցության համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

12:20 21.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

12:07 21.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...

SHANTNEWS

12:00 21.06.2025

SHANTNEWS

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

11:59 21.06.2025

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

11:47 21.06.2025

Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի

Հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի: Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Բազեյանի մրցակիցը կլինի ռուս բռնցքամարտիկ Վսեվոլոդ Շումկովը։ Աշխարհի հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի դեմ: ...

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

11:13 21.06.2025

Իսրայելը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների վրա ավիահարվածների նոր ալիքի մեկնարկի մասին: Բանակի մամուլի ծառայության այս հայտարարությունը տարածվել է գրեթե անմիջապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա իրականացված վերջին հրթիռային հարձակումից հետո։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող հրթիռային պահեստներին և արձակման ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է բանակի հայտարարության […] ...

BACK_TO_TOP