Սևանա լճից ջրառը՝ ըստ տարիների․ թվային տվյալներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Սևանա լճից ջրառը՝ ըստ տարիների․ թվային տվյալներ

13:43 23.08.2018

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն խորանարդ մետր:

Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: ՀՀ կառավարության ներկայացրած տվյալներով՝ 2016 թվականի նորմալ ջրատվության տարվա համեմատ՝ ինչպես 2017 թվականը (Սևանա լճից բաց է թողնվել 266.757 մլն խմ ջուր), այնպես էլ 2018 թվականը, դիտվել են սակավ ջրատվության տարիներ:

2018 թվականի հունիսի 15-ի դրությամբ, 2016 թվականի՝ որպես նորմալ ջրատվության տարվա նույն օրվա համեմատ, ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 155 մլն խմ, իսկ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 35 մլն խմ: Անխուսափելի է նաև ջրի դեֆիցիտ Սևան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում հուլիս-սեպտեմբեր ամիսներին:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 39 հազար հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում նախատեսվել է Հրազդան գետի ջրատվությունն ամբողջ ոռոգման ժամանակահատվածում 165 մլն խմ (ինչպես 2016 թվականին), որից հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ 110 մլն խմ, սակայն գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն՝ սակավաջուր տարում այդ ամիսների Հրազդան գետի հոսքը կազմում է 5.8 մ/վրկ՝ 55-60 մլն խմ առանձին տարիների՝ շուրջ 70 մլն խմ, նախատեսվածից 40-45 մլն խմ պակաս: Այսպիսով, 2018 թվականին համակարգի ոռոգման ջրի դեֆիցիտը 2016 թվականի համեմատ կկազմի շուրջ 40 մլն խմ:

Սևանա լճից հունիսի 15-ի դրությամբ 2016 թվականին բաց է թողնվել 8.978 մլն խմ, 2017 թվականին՝ 52.231 մլն խմ և 2018 թվականին՝ 27.268 մլն խմ ջուր, իսկ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 2016 թվականին 94.341 մլն խմ, 2017 թվականին 87.876 մլն խմ և 2018 թվականին 111.121 մլն խմ ջուր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

19:45 05.08.2025

Գուցե ես էլ վարվեի Տոպուրիայի նման․ Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու հավանականության մասին: «Կարծում եմ՝ 70% հավանականություն կա, որ ես տիտղոսի համար մենամարտեմ Տոպուրիայի դեմ։ UFC-ն նույնիսկ ոչ մեկին առաջարկ չի արել. նրանք խոսում են միայն տիտղոսի համար մենամարտի մասին: Օլիվեյրայի դեմ մենամարտից հետո Իլյան մարտահրավեր էր […] ...

BACK_TO_TOP