19:55 01.05.2023
«Գյումրի» բժշկական կենտրոնում անցկացվել է հայ-ֆրանսիական կոնֆերանս՝ ուղղված բուժքույրերի հմտությունների զարգացմանը։ Նախաձեռնությամբ հանդես է գալիս «Santé Arménie» կազմակերպությունը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ սկիզբ առած իր առաքելությունը շարունակում է Հայաստանում և Արցախում։ ֆրանսահայ բժիշկներ, վիրաբույժներ և այլ մասնագետներ հետպատերազմյան շրջանում մասնագիտական օգնություն են ցուցաբերել Հայաստանին ու Արցախին։ Կազմակերպությունն առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցված աշխատանք է իրականացնում նաև մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։ Գյումրիում կազմակեպված կոնֆերանսին մասնակցել է Շիրակի և Արագածոտնի մարզերի բուժհաստատությունների 235 բուժքույր։
Փարիզի հայտնի Բոժոնի հիվանդանոցի բուժքույր-անեսթեզիստ Գայանե Հովհաննիսյան-Խաչատուրյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է հայ բուժքույրերի վերապատրաստման դասընթացներին, ծանոթ է նաև Հայաստանի առողջապահության համակարգի խնդիրներին, ծանոթ է բուժքույրերի աշխատանքային ծանրաբեռնվածությանը։ Հայաստանից է գնացել Ֆրանսիա, Փարիզի հայտնի կլինիկայում արդեն 12 տարի է, որ աշխատում է։
«Ֆրանսիայում մեկ բուժքույրը հսկում է 3-4 հիվանդ՝ ըստ հիվանդի ծանրության աստիճանի։ Սա ծանրաբեռնվածության տեսակետից կթվա քիչ, բայց ծանրաբեռնվածությունը որոշում է հիվանդի ծանրության աստիճանը։ Հայաստանում, իհարկե, մեր բուժքույրերի ծանրաբեռնվածությունը շատ է, իրենք աշխատում են 24 ժամ, որը Ֆրանսիայում արգելված է, 12 ժամից ավելի բուժաշխատողը իրավունք չունի աշխատելու։ Դա գերհոգնածության պատճառ է դառնում բուժքրոջ համար»,-Shantnews-ի հետ զրույցում ասում է բուժքույր-անեսթեզիստ Գայանե Հովհաննիսյան-Խաչատուրյանը։
Անկախ աշխատաժամանակից, գաղտնիք չէ, որ հիվանդի առողջության, բուժման հարցում մեծ պատասխանատվություն կրում են նաև բուժքույրերը, քանի օր ամբողջ օրը նրանց հսկողության տակ են գտնվում հիվանդները։ Այդպես է ոչ միայն Հայաստանում, նաև Ֆրանսիայում։
«Բուժքույրը թեորիկ գիտելիքներ ունենալուց բացի, պետք է ունենա նաև գործնական գիտելիքներ և կարողանա զարգացնել ինքնուրույնության մտածելակերպի հմտությունը, որը կարծում եմ շատ պակասում է մեր հայ բուժքույրերի մոտ։ Այդ իսկ պատճառով մեր այս փորձի փոխանակման մեջ մենք շեշտը դնում ենք բուժքրոջ դերի և նրա ինքնուրույնության մտածելակերպի զարգացման վրա»,- շարունակում է Գայանե Հովհաննիսյան-Խաչատուրյանը։
Ֆրանսիայի հայտնի կլինիկաներից ժամանած բուժքույրերը, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները տեսական քննարկումներից հետո անցկացրին գործնական աշխատանք։
«Այսօրվա թեման կոտրվածքներն են, մենք պատերազմի ժամանակ տեսանք, որ հանդիպում ենք բեկորային կոտրվածքների և արյունահոսությունների։ Դրա համար էլ շեշտը դրել ենք դրա վրա»,- ասում է ՀՀ բուժքույրերի միավորման նախագահ Գեղանուշ Ստեփանյանը։
Ֆրանսահայ և Ֆրանսիացի բժիշկները, վիրաբույժները և այլ պրոֆիլի մասնագետները պատերազմի ժամանակ և հետպատերազմյան օրերին Հայաստանում և Արցախում օգնում էին հայ մասնագետներին, փրկում ծանր վիրավորում ստացած զինվորների կյանքը։ Ֆրանսիայից եկած մասնագիտական խմբերն այդ օրերին նաև Գյումրիի բուժհաստատություններում էին։
«Santé Arménie» կազմակերպության առաքելությունը շարունակական է։ Ծրագիրը բացի մասնագիտական զարգացումից, ենթադրում է նաև ֆրանսիացի և ֆրանսահայ բուժաշխատողների փորձի փոխանակում, Ֆրանսիայում աշխատելու մեթոդաբանության ներկայացում հայ բուժքույրերի համար։ Շարունակվող համագործակցությունը Հայաստանի առողջապահության համակարգի հեռանկարային զարգացմանն է միտված։ Առաջիկայում մասնագիտական քննարկումներ են անցկացվելու Հայաստանի այլ մարզերում ևս։
17:54 15.05.2025
Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակչի մրցավարներըՇվեյցարացի Սանդրո Շերերի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Ազգերի լիգայի 2025 թվականի եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Եզրերում նրան կօգնեն Ստեֆան դե Ալմեյդան և Յոնաս Էռնին, տեսաօգնականը կլինի Ֆեդայի Սանը (բոլորը` Շվեյցարիա), չորրորդ պաշտոնյան նիդերլանդցի Սերդար Գյոզյուբյույուկն է։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունսի 8-ին՝ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում հունիսի 4-ին կկայանան […] ...
17:50 15.05.2025
Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀինգշաբթի օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քոնիայի նահանգում՝ Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է գրեթե 19 կիլոմետր խորության վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Անկարայում և հարակից քաղաքներում։ ...
17:44 15.05.2025
Անկարայում ավարտվել է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումըԱնկարայում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունները, հայտնում է Anadolu պետական գործակալությունը։ «Էրդողանի բանակցությունները Զելենսկիի հետ ավարտվել են մեկնարկից 2 ժամ 40 րոպե անց»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավարն ասել էր՝ սպասվում է, որ Էրդողանը կքննարկի ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումների բոլոր ասպեկտները՝ ընդգծելով Ուկրաինայում խաղաղ […] ...
17:38 15.05.2025
Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, […] ...
17:32 15.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումի մեկնարկին: Հանրապետության նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ապա բանախոսություն ունեցել Հայաստանի առջև առկա մարտահրավերների և հնարավորությունների և այս համատեքստում կրթության և գիտության դերակատարության վերաբերյալ: Հանրապետության նախագահի բացման խոսքը. «Ուրախությամբ ողջունում եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջին ֆորումի անցկացումը և հուսով եմ, […] ...
17:25 15.05.2025
Կապառոսի գլխավորությամբ «Սևիլիան» տարել է տարվա առաջին տնային հաղթանակը«Սևիլիան» մայիսի 14-ին գրանցել է տարվա առաջին տնային հաղթանակը: «Լաս Պալմասի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի առաջնորդությամբ անդալուզյան թիմը հաղթել է 1-0 հաշվով: Դրամատիկ խաղի հիմնական ժամանակին մրցավար Խուան Մարտինես Մունուերան, որը թիմերի խաղացողներին 6-ական դեղին քարտ է ցույց տվել, ավելացրել է 9 րոպե: «Սևիլիան» տնային […] ...