20:54 05.05.2023
Շիրակի մարզպետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրներից և սպասվող բարեփոխումներից: Անավարտ է մնումմոր և մանկան ավստրիական հիվանդանոցի հարևանությամբ նոր ծննդատան շենքի կառուցումը։
Մասնավորի՝ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի, անավարտ ծրագիրը 3 տարի անց նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ՝ պետության համագործակցությամբ։ Մինչ տարեվերջ կավարտվի նաև մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի Գյումրի ԲԿ-ին միավորելու գործընթացը։ Արդյո՞ք բուժհաստատությունները մեկ տեղում կենտրոնացնելուց հաշվի են առնվել ռիսկային գործոնները։
«Մենք ունենք վերլուծություն, մենք ունենք փաստաթղթային հիմնավորումներ, թե ինչպիսի բուժծառայություններ է մատուցվել նախկինում և այս պահին։ Ունենք արդեն մի քանի կառույցների միավորում Գյումրի ԲԿ-ի հետ։ Ինչպիսին է էստեղ ցուցանիշները, թե՛ բուժծառայությունների մատուցման, թե՛ գումարների ճիշտ ծախսման, մենք դրանք հիմնարար փաստաթղթերով ու համեմատություններով ունենք»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Այսինքն, մանկական հիվանդանոցի միավորումն անխուսափելի է, ավելին՝ մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչականում փոփոխություններ էլի կլինեն։
«Մրցույթ էր հայտարարված, մրցույթից մի քանի օր առաջ գործող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, և քանի որ մրցույթում էլ հաղթող չի ճանաչվել ոչ մի թեկնածու, մենք պետք է նշանակեինք նոր պաշտոնակատար, նշանակեցինք և նորից մրցույթ ենք հայտարարում»,- պարզաբանել է մարզպետը:
Իսկ բուժանձնակազմում կրճատումներ, մարզպետի վստահեցմամբ, չեն լինի։ Ժամանակավոր պաշտոնակատարներով են ղեկավարվում նաև մարզպետարանի ենթակայության մի շարք կառույցներ ու դպրոցներ։ Որոշ դեպքերում մրցույթ չի հայտարարվում կամ հայտարարվելու արդյունքում հաղթող չի լինում։ Իսկ ինչ սկզբունքով են նշանակվում պաշտոնակատարները, մարզպետը նշում է՝ առաջնորդվում են օրենքի պահանջներով։
«Ժամանակավոր պաշտոնակատարներն էլ չափորոշիչներին համապատասխան պետք է լինեն, եթե չի համապատասխանում, էստեղ նշանակություն չունի մեր թիմակիցն է, թե ոչ թիմակից, պետք է բավարարի օրենսդրությամբ նախատեսված պահանջներին, նոր նշանակվի, խնդիրը սա է»,- շեշտել է Մուշեղ Մուրադյանը:
Կառուցվածքային փոփոխություններ են ընթանում նաև Շիրակի մարզպետի աշխատակազմում։ Վերամիավորվում են ստորաբաժանումները։ Սպասվող կրճատումներից խոսելիս մարզպետը ընդգծել է, որ աշխատանքից ազատման ենթակա աշխատակիցները հնարավորության դեպքում կհամալրեն առկա թափուր պաշտոնները։ Մարզպետի աշխատակազմի վերջնական կառուցվածքը պարզ կդառնա հունիսին։
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...