19:58 08.05.2023
Առաջին անգամ աճեմյանական բեմում էր Կապանի Ա․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Հյուրախաղը Գյումրիում ընթացող թատերական միջազգային փառատոնի շրջանակներում էր։ Հարավային անհանգիստ սահմանից՝ Սյունիքից, մեկ օրով իրենց մշակույթն էին բերել։ Կապանի թատրոնը գյումրեցի հանդիսատեսին է ներկայացել Վրթանես Փափազյանի «Ժայռը» դրամայով, որը թատրոնի խաղացանկում նոր է։
Առաջնախաղը հայրենի քաղաքում եղել է երկու ամիս առաջ՝ լեփ-լեցուն դահլիճում։ Ստեղծագործական կյանքին չի խանգարում անգամ սահմանային իրավիճակի փոփոխությունն ու լարվածությունը: Լեռնահայաստանում ապրող մարդիկ ամուր կառչած են իրենց հողին:
«Մենք ստեղծագործում ենք, ամեն մարդ իր տեղում է, զինվորը սահմանին է, մենք՝ թատրոնում, ուսուցիչը իր սերունդն է կրթում, մենք էլ որպես ստեղծագործական խումբ սկսել ենք ավելի պատասխանատվորեն վերաբերվել հանդիսատեսին, որովհետև ցանկացած քայլ, ցանկացած գաղափար, որ հնչեցնում ենք, կարևոր է։ Ժողովրդին հիմա ավելի շատ պետք է քաջալերական ինչ -որ խոսք, ժողովրդին պետք է հիշեցնել, որ պետք է ապրել, սիրել ու արարել»,- ShantNews. am-ի հետ զրույցում նշեց Կապանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Քրիստինե Սլոյանը։
Սյունեցիները հերոսական ուղի անցած, պայքարի պատրաստ հայի տեսակն են: Դերասանը, ստեղածագործող մարդու տեսակը անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայրենիքը պաշտպանել։
«Սյունեցիք հերոս ժողովուրդ են, ապրել են դարերով և դեռ շարունակելու են ապրել դարերով մեր հողի վրա։ Նրանք և՛ զինվոր են, և՛ մշակույթի ծառաներ Ի դեպ,Կապանի թատրոնում էլ զինվոր տղաներ կան, որ երբ կարիքը կա զենքը ձեռքը վերցնելու, սահմանում կանգնած են, երբ որ խաղաղ է, զբաղվում են մշակույթով»,- շեշտում է ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը։
Կապանի թատրոնը, Գյումրիի Միջազգային փառատոնը վերջին տարիների ընթացքում հյուրախաղով ներկայանալու լավագույն հնարավորությունն է համարում: Թատերական փառատոնը մշակութային երկխոսության հարթակ է դարձել մարզային, մայրաքաղաքային ու արտերկրի թատրոնների միջև:
Կապանի դրամատիկական թատրոնին գյումրեցի հանդիսատեսն ընդունեց առանձնակի ջերմությամբ, ծափահարում էին Հայաստանի հարավային դարպասն ամուր պահող Սյունյաց երկրի դերասաններին ու ստեղծագործական խմբին։ Սահմնանին ստեղծագործող թատրոնում այս տարի նոր առաջնախաղեր են սպասվում, ծրագրում են ներկայացումներով շրջագայել մարզի սահմանամերձ բնակավայրերում ու քաղաքներում:
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...