Մխիթարյանը՝ ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի հավակնորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.34 oC

Մխիթարյանը՝ ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի և գոլի հեղինակի հավակնորդ

16:27 11.05.2023

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպանը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել իտալական «Միլանի» դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում: Մխիթարյանը նաև ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը, «Ինտերի» կիսապաշտպան Բարելան և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

Բացի Մխիթարյանից, շաբաթվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են նաև Վինիսիուսը, Դե Բրույնեն և «Ինտերի» հարձակվող Ջեկոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

19:05 17.05.2025

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ Այս մասին ասվում է Բաղդադում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որից հատվածներ մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ «Արաբական լիգայի երկրները դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա շարունակվող հարձակումները»,- ասվում է տեքստում։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց «աջակցությունը սիրիական տարածքի միասնությանը» և […] ...

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

18:53 17.05.2025

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

Բաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

18:42 17.05.2025

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն ​​սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

18:30 17.05.2025

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

18:22 17.05.2025

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

BACK_TO_TOP