Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը Գյումրի ԲԿ-ին միավորելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա․ նախարարի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.04 oC

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը Գյումրի ԲԿ-ին միավորելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա․ նախարարի տեղակալ

18:39 11.05.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ShantNews.am-ին տված հարցազրույցում խոսել է Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրներից, որոնք Գյումրիում քննարկել է  պոլիկլինիկաների բուժաշխատողների հետ։  Նախարարի տեղակալը  նշել է, որ առաջնահերթ ծրագրերը միտված են մարզային առողջապահության բարելավմանը։

Գյումրիի բուժհաստատություններում շարունակվող վերամիավորման գործընթացին, մասնավորապես մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի Գյումրի բժշկական կենտրոնին միավորելու հարցին անդրադառնալիս շեշտել է, որ  քննարկումների փուլը դեռ ավարտված է։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատանքային 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ   մանկական հիվանդանոցի միավորումը լինելու է անխուսափելի։

«Քննարկումների փուլում է, վերջնական որոշում դեռ չկա, և այստեղ մենք պետք է հասկանանք՝  միացման դեպքում ինչ ենք շահելու և  ինչ ենք կորցնելու։ Բոլոր ռիսկերը գնահատելուց հետո միանշանակ կկայացվի որոշում, իսկ որոշումը պիտի լինի  այնպես, որ միայն լինի ի շահ մեր  բնակչության և բուժաշխատողի, այլ տարբերակ այստեղ չի դիտվում»,- նշեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Իսկ այն հարցին, թե նախորդ օպտիմալացումներով ինչ հարցեր լուծվեցին մարզային առողջապահության ոլորտում, փոխնախարարը արձանագրված արդյունքները ներկայացրեց որոշակի հիմնավորումներով։

«Մարզային շատ կենտրոններում ունենում ենք կադրային կամ այլ խնդիրներ, և էդ խնդիրները բերում են նրան, որ մի  ծառայությունը տարբեր տեղ կիսատ-կիսատ դնելով՝  ունենում ենք որակի խնդիր, և էստեղ  օպտիմալացումը, խոշորացումը, միացումը գուցեև միակ փրկությունն է։ Ունենք տարատեսակ փորձեր, որ դա աշխատել է, ունենք նաև փորձ, որը  հետազոտության է ենթարկվել և արդյունքում այդ որոշումը չի կայացել։ Այսինքն՝ սրանք զուտ սպեցիֆիկ մոտեցումներ են, բայց  արդյունքում կկայացվի վերջնական  որոշում»,- ընդգծեց  Արտակ Ջումայանը։

Առողջապահության նախարարի տեղակալը նաև հավելեց, որ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ  հանդիպում են  ունեցել մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի բուժաշխատողների հետ, լսել են մտահոգությունները, առաջարկությունները։ Եվ այս քննարկումներն ավարտելուց հետո կունենան որոշում և ըստ նրա՝ այդ բոլոր միացումները պետք է լինեն պացիենտակենտրոն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

18:36 15.05.2025

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...

Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում

18:30 15.05.2025

Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբում

Լեգենդար ֆուտբոլիստ Կական կարող է ընդգրկվել Կառլո Անչելոտիի` Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իտալացի մասնագետը ցանկանում է, որ Կական լինի իր օգնականներից մեկը։ Անչելոտին արդեն կապ է հաստատել նախկին ֆուտբոլիստի հետ։ Կական Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»։ 65-ամյա Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը կստանձնի մայիսի վերջին: ...

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

18:24 15.05.2025

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...

Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

18:19 15.05.2025

Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու […] ...

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

18:12 15.05.2025

Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

18:06 15.05.2025

Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

BACK_TO_TOP