Կառավարությունն ընդունել է հակաօրինական որոշում. «S.O.S Սևան»-ն ահազանգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC

Կառավարությունն ընդունել է հակաօրինական որոշում. «S.O.S Սևան»-ն ահազանգում է

19:29 23.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է տասնյակ հասարակական կազմակերպությունների և անհատների, բաց նամակ է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին և ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին` առաջարկելով մերժել ՀՀ կառավարության ներկայացրած Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը:

Բաց նամակում մասնավորապես նշված է.

«Կառավարությունը օգոստոսի 23-ին միաձայն որոշում ընդունեց Սևանա լճից 40 միլիոն խմ հավելյալ ջրառի մասին: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը օգոստոսի 28-ին ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը արտահերթ նիստում: Քննարկման ժամանակ հիմնականում ներկայացվեց ոռոգման ջրի խնդիրները: Ոչ մի գնահատական չտրվեց սպասվող ջրառի արդյունքում Սևանա լճին սպառնացող վտանգներին:

Չներկայացվեց հասարակական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների հիմնավորումները Սևանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված լճի ճահճացման ռիսկերի վերաբերյալ, որոնք արդեն «S.O.S Սևան» նախաձեռնության կողմից բաց նամակով ներկայացված են եղել ՀՀ վարչապետին:

Կառավարությունը չանդրադարձավ Սևանա լճի ափամերձ համայնքներին սպառնացող ռիսկերին, որոնք կապված են լճի էկոլոգիական վիճակով պայմանավորված զբոսաշրջային բիզնեսի անկման և սոցիալական վիճակի վատացման հետ, ինչին ականատես եղանք այս տարի: Քննարկման ընթացքում նշվեց Սևանա լճի բացասական հաշվեկշռի անթույլատրելիության մասին, սակայն ոչ ոք չասաց, որ Սևանա լիճը 2018թ-ի հունվարից մինչ օրս ունի բացասական հաշվեկշիռ, ինչը հակասում է «Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի և այս օրենքից բխող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այս փաստը վկայում է, որ Կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում:

Նախագծի ռիսկերն են`
1. Ներկայումս Սևանում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սևանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:

2. Սևանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սևանա լճի ձկնաշխարհի վրա:

3. Սևանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սևան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, և ջուրը չի հասնում հողագործներին:

4. 2018թ-ին հունիսի վերջից Սևանա լճի մակարդակը սկսեց իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:

Վերջապես պետք է գնահատել, թե ինչ կորուստներ կունենա Հայաստանը և հայ ժողովուրդը` Սևանա լիճը կորցնելով:

«S.O.S Սևան» նախաձեռնությունը դիմում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին, բոլոր խմբակցություններին և պատգամավորներին` մերժելու կառավարության ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

20:30 05.08.2025

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

Լիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

20:20 05.08.2025

Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում է

Կամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

20:13 05.08.2025

«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

20:04 05.08.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...

SHANTNEWS

20:00 05.08.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

19:52 05.08.2025

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...

BACK_TO_TOP