Շիրակի մարզում ոռոգման սեզոնը մեկ ամսով ուշանում է․ ջրամբարներում բավարար քանակի ջուր կա կուտակված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Շիրակի մարզում ոռոգման սեզոնը մեկ ամսով ուշանում է․ ջրամբարներում բավարար քանակի ջուր կա կուտակված

19:53 16.05.2023

Նախնական հաշվարկներով այս տարի պլանավորվում է Շիրակի մարզում ոռոգել  6150 հեկտար ցանքատարածք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է շուրջ 170 հեկտարով: Այս տարին ևս տեղումնառատ չէր, ձյան շերտի բացակայության պատճառով ջրային պաշարների կուտակումը մարզի ջրամբարներում վտանգված էր:

Վիճակը փոքր-ինչ փրկեցին ապրիլ-մայիս ամիսների անձրևները, այս պահին ջրամբարներում բավարար քանակության ջուր կա կուտակված: Ամենափոքրը Ջաջուռի ջրամբարն է, որի լցվածությունն այս պահին 100 տոկոս է, իսկ մարզի համար կենսական նշանակության Կառնուտի ջրամբարում ջուր է կուտակվում մարտ ամսից:

«Կառնուտի ջրամբարը 11 միլիոն 670 հազար խմ էսօրվա դրությամբ ջուր կա կուտակված, նախորդ տարվա համեմատ 2 մլն  խմ-ով ավելի։ Սառնաղբյուրի ջրամբարի մուտքերը փորձը ցույց է տալիս, որ մայիս ամսին նոր սկսվում են, իսկ Վարդաքարի ջրամբարն ամենացավոտն է՝ այս պահին թերլցված է»,- մարզի ջրամբարների վիճակը ներկայացրել է Շիրակ ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։

Վարդաքարի ջրամբարի տարողությունը 5 մլն խորանարդ է, բայց նախորդ տարի հնարավոր է եղել կուտակել 1 մլն խորանարդից փոքր ավելի ջուր, ինչի պատճառով ամբողջ ոռոգման սեզոնին խնդիրներ առաջացան: Ջրամբարի վիճակն է պատճառը, որ 2 մլն խմ ջրից ավելի կուտակելու հնարավորություն չկա: Այս տարի փորձում են սարերից եկող ջուրը  հողային առուներով հասցնել ջրամբարներ։ Այս տարի մարզում նախատեսվում է անցկացնել 450 կմ երկարության հողային առուներ։

Բայց հավաքված ջուրն ամբողջությամբ ջրամբարներ չի հասնում։ Ջրատարների բետոնյա տաշտակները վատ վիճակում են, ջրային կորուստները շատ են։ Դրանք վերանորոգման, տեղ-տեղ էլ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեն նաև Շիրջրանցքի վրա, որը Կառնուտի ջրամբարը սնուցող մայր ջրատարն է։

Նման վիճակով անգամ, ընկերության փոխտնօրենը հավաստիացնում է, որ այս տարի ոռոգման սեզոնին խնդիրներ չեն ունենա։ Իսկ սեզոնին առաջացող ջրի դեֆիցիտը, ըստ նրա, առաջանում է ջրի պահանջարկի կրկնակի ավելացմամբ ու երբեմն խիստ չորային եղանակների պատճառով։

Գյուղատնտեսների հետ պայմանագրերի կնքման գործընթացն արդեն սկսվել է: Գյուղացիները չեն շտապում ընկերության հետ պայմանագիր կնքել, ինչն էլ խանգարում է անհրաժեշտ ջրային ծավալների նախնական պլանավորմանը: Պարտքեր ունեցող ջրօգտագործողների հետ պայմանագրեր ընկերությունը չի կնքի, մեծ ֆերմերային տնտեսությունները այս հարցում պարտաճանաչ են, իսկ պարտք ունեցող գյուղացիական տնտեսությունները խոստացել են մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը պարտքերը փակել

Այս տարի մարզում ոռոգման ջրի պահանջարկի խնդիրը  ընկերությունը նախատեսում է լուծել նաև փոքր ջրավազանների կառուցմամբ։

«Մարզում փոքր ջրավազանների կառուցման քննարկում եղել է նախորդ տարի, նախատեսել ենք մեկը կառուցել Ազատանի  «պահեստներ» կոչվող  տարածքում, մեկն էլ Հայկավան գյուղի տարածքում՝ Ողջի գյուղի վերջնամասում։ Հայկավանի փոքր ջրավազանի ծրագիրը հաստատվել է, կսկսեն կառուցման աշխատանքները այս տարի, իսկ Ազատանինը, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն հնագիտական տարածք է եղել, արգելեցին»,-ShantNews-ի հետ զրույցում նշել է Շիրակ ՋՕ ընկերության փոխտնօրենը։

Փոքր ջրամբարների կառուցման հնարավորությունը կքննարկվի նաև մարզի մյուս տարածքների համար, որը թույլ կտա ոռոգելի դարձնել մարզի անջրդի ցանքատարածքներն ու ավելացնել հողի բերքատվությունը: Ոռոգման սեզոնի մեկնարկը մարզում հունիսի մեկից է՝ գարնանացանի աշխատանքների ավարտից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP