Գյումրիի դրամատիկական թատրոնից Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխելու հարմար տարածք դեռ գտնված չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Գյումրիի դրամատիկական թատրոնից Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխելու հարմար տարածք դեռ գտնված չէ

20:01 23.05.2023

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրիի  թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում է  արդեն 7 տարի: Այն նախկին  «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում մի քանի տարի լքված մնալուց հետո վերականգնում են  Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի  մասնագետները։

Հետո տեղափոխում են թատրոնի շենք այն ժամանակ, երբ ստեղծագործական խումբը հյուրախաղերում է եղել։ «Սարերում» որմնանկարը  տեղադրվում է  երկրորդ հարկի ճեմասրահում և հանձնվում է թատրոնի պահպանությանը։

«Շատ վայրենի ձևով են տեղափոխել՝ ամբողջ պատուհանները վնասելով։ Նկարը բաժանել են 6 մասի և պատուհաններից են ներս մտցրել, հետո պատուհաններն այդպես էլ թողել են, և քայքայումը պատուհանների սկսվեց հենց այդտեղից, որովհետև ինքը մեկ մարմին է և վնասել էին վերջին երկու մասերը։ Նաև վնասել են պղնձյա սյուները, տեսնում եք, որ պղինձները այրել են ու քցել հատակին, որ կարողանան  որմնանկարը ամրացնեն։ Հետո, երբ պատուհանները փոխվեն ու որմնանկարը տեղափոխվի, մենք արդեն մտածելու ենք, թե ինչպես ենք վերականգնելու արդեն թատրոնի ներսի ազգային արժեքը»,- նշում է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։

Տեղափոխությունից հետո թատրոնի պատուհանները չեն վերանորոգվել, պատուհաններից բացի վնասվել են նաև թատրոնի պղնձյա սյուները, որոնց էլ զոդման միջոցով ամրացրել են որմնանկարի երկաթե կառուցատարրը:

Որմնանկարի դիրքի ու տեղի ընտրությունը ճիշտ չի արվել, այն փակել է թատրոնի ճեմասրահի լուսավորությունը, գտնվում է միջանցիկ քամիների տակ։ Որմնանկարի  պահպանության համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններն ապահովված չեն, ինչի պատճառով արդեն ճաքեր են տվել ։

Որմնանկարի տեղափոխության հարցը հիմա նորից օրակարգային է։  Թատրոնի վթարային պատուհաններն են փոխվելու։  Շինարարները երկաթե կոնստրուկցիաները տեղադրել են, բայց աշխատանքներում հիմա ժամանակավոր դադար է։ Չի լուծվել որմնանկարի տեղափոխության հարցը, որը  պարտադիր է։ Բայց որտե՞ղ ու ե՞րբ է լինելու տեղափոխությունը։ Որոշում կայացնող կողմը ԿԳՄՍ նախարարությունն է, իսկ քննարկումները դեռ ավարտված չեն։

«Մի քանի տարբերակներ նաև մենք ենք մտածել, բայց բացառության սկզբունքով անընդհատ փոփոխվում են, դրա համար էլ չեմ կարող նշել կոնկրետ որ տարածքներն է, քանի դեռ վերջնական որոշված չէ։ Կան տարածքներ, որոնք հիմա վերականգնվում կամ վերանորոգվում են։ Դրանից  հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք այդտեղ հնարավոր է տեղափոխել թե չէ, ի՞նչ պայմաններ են իրենք ապահովելու։ Ամեն ինչ կախված է դրանից»,-ShantNews. am-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել  ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի  հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը։

Նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալը հավաստիացնում է, որ տարածքի ընտրության հարցում առաջնորդվում են մեկ  կարևոր սկզբունքով՝ որմնանկարը պետք է մնա Գյումրիում։ Իր չափսերով  համապատասխան շատ տարածքներ քաղաքում չկան, բացի դրանից որմնանկարը  պետք է հանրության համար հասանելի լինի:

Տեղափոխությունից հետո մասնակի և որոշ հատվածներում վերականգնման անհրաժեշտություն կա։ Բայց նախարարության պատասխանատուն նաև հավելեց, որ մասնագիտական ուսումնասիրությամբ՝ «Սարերում» որմնանկարը այնքան էլ վատ վիճակում չի գտնում:

Տեղափոխության համար հանրային կամ  մասնավոր կառույցների որ տարածքներն են հարմար կամ նախընտրելի, հուշարձանների պահպանության բաժնի պատասխանատուն հստակեցումներ չուներ, միայն նշեց, որ տարբերակներից մեկն էլ Շիրակ օդանավակայանն է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP