Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը կարելի է սպասել մի քանի ամսվա ընթացքում․ թուրք վերլուծաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը կարելի է սպասել մի քանի ամսվա ընթացքում․ թուրք վերլուծաբան

10:42 29.05.2023

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կդառնա Թուրքիայի ընդդիմադիր դաշինքի նոր առաջնորդը, ՌԻԱ Նովոստիին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների ավելի քան 52%-ով, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեդ Յեները։

«Ընդդիմության առաջին քայլը, անկասկած, կլինի նոր թեկնածուի առաջադրումը, հավանաբար Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով ավելի երիտասարդ է, ավելի հանրաճանաչ և հաջողակ է, որը կփոխարինի Քեմալ Քըլըչդարօղլուiն որպես իրենց առաջնորդ: Ընդդիմության ձեռքին մնացած միակ հաղթաթուղթը տնտեսության և փախստականների խնդիրն է, և հաջորդ ժամանակահատվածում այդ հարցերը հաճախ են բարձրացվելու»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա՝ Էրդողանի արտաքին քաղաքական ծրագիրը թուրքական աշխարհը միավորելն է։

«Կորցնելով իր նախկին տնտեսական հզորությունը՝ Անկարան կորցնում է իր հմայքը Կենտրոնական Ասիայի համար, սակայն մշակութային կապերը դեռևս մեծ առավելություն են Թուրքիայի համար: Կովկասում Ադրբեջանին անսահմանափակ աջակցության կասկածներ կլինեն:
Հայաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության համար, և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը կարելի է սպասել մի քանի ամսվա ընթացքում։ Մոտ ապագայում Թուրքիայի համար ամենակարևոր պոտենցիալ խնդիրներից մեկը կարող է լինել անկայունությունը, որը կարող է առաջանալ Իրանի ներսում հանրային իրադարձությունների արդյունքում»,- ընդգծել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:11 18.06.2025

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

18:58 18.06.2025

Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կարող են «շատ վատ բաներ տեղի ունենալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կարող են «շատ ավելի վատ բաներ» տեղի ունենալ։ «Ոչինչ ավարտված չէ, քանի դեռ ավարտված չէ։ Պատերազմը շատ բարդ բան է։ Կարող են շատ վատ բաներ պատահել, շատ անսպասելի զարգացումներ», – Սպիտակ տան մոտ տեղի ունեցած միջոցառման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը […] ...

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

18:48 18.06.2025

Ահազանգով մեկնած ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

BACK_TO_TOP