Ստոկհոլմում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Ստոկհոլմում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները

12:10 29.05.2023

Մայիսի 26-28-ը Ստոկհոլմում անցկացվող` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները:

«Ներկայացրել եմ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման դեպքի, 2021-ից մինչ օրս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների շարքի և օկուպացիայի, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման պահանջի, Լաչինի միջանցքի շրջափակման և ապօրինի անցակետի տեղադրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ նախապատրաստման հանգամանքները:

Խոսել եմ նաև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից: Ներկայացրել եմ մեր տեսլականը՝ խաղաղության պայմանագրի երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտի մասին, որում դերակատարում կարող են ունենալ ԵՄ-ն և միջազգային հանրությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հեռանկարով: Պատասխանել եմ քննարկման մասնակիցների բոլոր հարցերին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարուքյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:11 18.06.2025

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP