19:22 30.05.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը:
Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Վանաձորի ՏՄԱԿ-ի բացմամբ՝ ամփոփվել է ծրագիրը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, պաշտոնատար այլ անձինք:
«Ծրագրի շրջանակում մեր երեք մարզերում՝ Սյունիքում, Լոռիում և Շիրակում, կարողացել ենք ներառականության պահանջներին համապատասխանեցնել ուսումնական հաստատությունների ու տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների պայմանները: Չնայած բարդություններին՝ կարողացանք ծրագիրը հասցնել իր տրամաբանական ամփոփման կետին ու այսօր միասին տեսնում ենք, թե ինչ նոր պայմաններ են ստեղծված երեխաներին անհրաժեշտ ծառայությունները տրամադրելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նախարարի՝ համընդհանուր ներառումն իրողություն է ինչպես նախադպրոցական, այնպես էլ արհեստագործական և մասնագիտական կրթության ոլորտներում: Հիմնական նպատակը ՏՄԱԿ-ները հզորացումն է՝ աջակցելու մանկավարժներին, ուսուցիչներին, դասախոսներին, ինչպես նաև գնահատելու սովորողների կարիքներն ու տրամադրելու այն ծառայությունները, որոնց անհրաժեշտությունը կա, և դրանք հասանելի չեն ուսումնական հաստատության մակարդակում:
Ժաննա Անդրեասյանը նաև բարձր է գնահատել գործընկերների հետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել են համընդհանուր ներառականության բարելավման աշխատանքները.
«Կարծում եմ՝ այսօր մի կողմից ամփոփում, մյուս կողմից ամրագրում ենք կրթական համակարգում ներառականության ամրապնդմանն ուղղված բարեփոխման միջանկյալ արդյունքները: Շատ ուրախ եմ, որ այդ երկար և դժվար ճանապարհին ունենք այնպիսի հուսալի գործընկերներ, ինչպիսիք են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ԱՄՆ կառավարությունը, որոնց հետ համատեղ իրականացրել ենք այս կարևոր ծրագիրը»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ ներառական կրթությունն ու յուրաքանչյուր երեխայի համար կրթության հնարավորությունների ստեղծումը պետական քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է։ «Կառույցները, որոնք ստեղծված են աջակցելու այս գործընթացին, պետք է ապահովեն պայմաններ՝ հնարավորություն տալու ցանկացած երեխայի ստանալ աջակցություն՝ կարիքի առկայության դեպքում»,- ասել է նա:
ՏՄԱԿ-ի տնօրեն Սասուն Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2022 թվականից կենտրոնն աջակցում է նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններին։ 2023 թ. կներգրավվեն նաև քոլեջներն ու ուսումնարանները։ Ընդհանուր առմամբ՝ Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը կսպասարկի 92 դպրոց, 23 նախադպրոցական հաստատություն, 6 քոլեջ՝ ներառյալ Ալավերդու մասնաճյուղը։
Ողջույնի խոսքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն արդյունավետ է գնահատել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը` նշելով.
«Մենք հավատում ենք, որ ներառական կրթությունը դպրոցներում օգնում է ստեղծել հարգանքի մթնոլորտ: Ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ազնիվ են միմյանց հանդեպ և ընդունում են մյուսների անհատական տարբերությունները՝ ներառական կրթությունը դառնում է ընդունելի հասարակության համար: Այդպիսով նվազում են երիտասարդների շրջանում բուլինգի, հանցավորությունների, գենդերային խտրականության դեպքերն ինչպես կրթական հաստատությունների ներսում, այնպես էլ՝ դրանցից դուրս»։
Ծրագրի իրականացման և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամ են հնարավոր աջակցություն ցուցաբերելու պետական և միջազգային ծրագրերին՝ ի նպաստ համայնքի զարգացմանը։
Հյուրերը շրջել են ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին, դիդակտիկ հագեցվածությանը և գործունեությանը։ Ծրագրի շրջանակում նորոգվել և կահավորվել են 5 սենյակ և 7 առաջնային կարիքի ենթակառուցվածք։
«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» հնգամյա ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում 27 հանրակրթական դպրոցների վերանորոգում, արտադպրոցական ծառայությունների իրականացման համար գույքի և սարքավորումների տրամադրում, ինչպես նաև 3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների փոքրածավալ վերանորոգում, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս – սենյակների վերանորոգում, կահույքի և կրթական խաղերի տրամադրում։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...