09:31 31.05.2023
ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ԱՄՆ դոլարի և երկրի տնտեսության համար, գրում է տնտեսագետ Սքոթ Մակդոնալդը National Interest-ի հոդվածում, փոխանցում է Ռիա Նովոստին:
Նրա կարծիքով՝ նման իրավիճակը լրջորեն կազդի ամերիկացի ժողովրդի եւ աշխարհում ԱՄՆ դիրքի վրա։ Հնարավոր դեֆոլտը խթան կհանդիսանա «աշխարհի առաջատար արժույթի գահից դոլարի տապալմանը»։ Ինչպես նշել է տնտեսագետը, Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան և այլ երկրներ արդեն սկսել են առևտուրն այլ արժույթներով։ Դա մեծապես պայմանավորված է Մոսկվայի վրա Վաշինգտոնի կողմից սանձազերծած տնտեսական ճնշումներով, հավելել է Մակդոնալդը։
«Քաղաքական կամքի բացակայության պատճառով առաջացած դեֆոլտը, անշուշտ, կնպաստի դոլարի տեղաբաշխմանը: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը կկորցնի գանձապետական պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեսքով փող անվերջ տպելու հնարավորությունը», – ընդգծել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բյուջետային համաձայնություն է ձեռք բերել Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հետ պետական պարտքի շուրջ։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ օրինագիծն ուղարկվում է Ներկայացուցիչների պալատ և Սենատ, և օրենսդիրներին կոչ է արել աջակցել համաձայնագրին։
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...
19:46 18.06.2025
Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարարԻրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...
19:35 18.06.2025
Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...
19:24 18.06.2025
«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...
19:11 18.06.2025
Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...