Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

14:23 05.09.2017

Հիմնադրման օրվանից Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի 1400 սաներն իրենց ուսումը ստացել են Երեւանում՝ Դավիթաշենում տեղակայված ուսումնական կենտրոնում: 1993 թվականից սկսած դպրոցի շրջանավարտների մեծ մասը՝ ավելի քան 90 տոկոսն ուսումը շարունակել է բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում ու համալրել հայկական բանակի սպաների շարքերը: Վերջին անգամ սեպտեմբերի մեկը մոնթեականներն այստեղ դիմավորեցին նախկին ուսման վայրին հրաժեշտ տալու համար: Պատանի մոնթեականները տեղափոխվում են Դիլիջան:

Մոնթեական շրջանավարտները պիտի դառնան ոչ միայն մեր ապագա սպայակազմի մերանը, այլ նաեւ մեր հանրապետության ապագա տերերի, ղեկավարների մերանը: Եվ այդ արդյունքին հասնելու համար պետությունը մեր նորանկախ պատմության մեջ իր միանվագ ամենամեծ ներդրումը կատարեց կրթությունում՝ Դիլիջանի համալիրի կողմից, համալիր, որի զուտ ֆինանսական արժեքը մոտենում է 16 միլիարդ դրամի:

Դրոշի իջեցումով ազդարարվեց Դավիթաշենում ուսումնական գործընթացի ավարտը, որը նույն օրը վերսկսելու էր Դիլիջանում: Բայց մինչ մեկնումը մոնթեականները ստացան ծնողների մաղթանքները:

Դժվարությունները տղամարդու համար են: Երեխու ցանկությունն է, երեխեն ոնց ուզել է, թող աստված իրա հետ:

Ուսումս կշարունակեմ Ռուսաստանի Դաշնությունում: Բարձրագույն կրթություն կստանամ, երեւի թե հակաօդային:

Ինքը արդեն երկար տարիներ երազում էր հենց էտ համազգեստի մասին: Ստանալուն պես վայելեց մենակ:

Շատ հնարավոր է՝ սպայական:

Նոր ընդունված մոնթեականների համար եւ Երեւանի, եւ Դիլիջանի ուսումնական կենտրոնները անծանոթ են: Բայց թե նրանք, թե արդեն ավարտական դասարանների սաները ուրախ են Տավուշ տեղափոխվելու համար:

Ուզում էինք տեղափոխվեինք, այնտեղ կրթության մակարդակը ավելի բարձր կլինի: Հուսով եմ՝ կրթությունը բարձր կլինի, եւ մենք կարող ենք ընդունվել այնտեղ, որտեղ կուզենանք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Իսկ Դիլիջանի ուսումնական կենտրոնում արդեն փակցրել են խոստացված կարգախոսը՝ «Ճանապարհ դեպի բարձունք», եւ սպասում են սաներին: Այստեղ հանրապետության ու վարժարանի դրոշների հանդիսավոր բարձրացումով նշանավորվում է տեղափոխությունը: Վարժարանի տնօրենի պաշտոնակատարը նշում է, որ իրենք մտադիր են դպրոցը մրցունակ դարձնել ոչ միայն զինվորական ծառայություն ընտրողների համար:

Շեշտը դնելու ենք նրա վրա, որ պատրաստենք հայրենասեր, կրթված, լայն մտահորիզոն ունեցող սաներ, որոնք պատրաստ են լինելու իրենց գիտելիքներով զարմացնել: Ջանք չենք խնայելու, որպեսզի ստեղծենք էստեղ ամենալավ դպրոցներից մեկը, ամենալավ ուսումնական հաստատություններից մեկը:

Վարժարանի սաներին ողջունեց նաեւ պաշտպանության նախարարը: Վիգեն Սարգսյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի վարչությունները հաճախ երկրորդ պլան են մղել այլ, երբեմն ավելի կարեւոր աշխատանքներ, որպեսզի առաջ քաշեն վարժարանի տեղափոխման հարցերը:

Երնեկ մեզ, որ տեսանք մեր աչքով, թե ինչպես Հայաստանի ամենակարեւոր ուսումնական հաստատություններից մեկը կարողանում է տեղափոխվել ամենահարմարավետ պայմաններում, դրախտային մի անկյունում գտնվող այս հիասքանչ ուսումնական համալիրը: Որպես մարդ, որ տեսել է աշխարհի շատ առաջատար ուսումնական հաստատություններ՝ վստահեցնում եմ ձեզ, որ իր պայմաններով այս մեկը չի զիջում որեւէ մեկին:

Դիլիջանում կրկին հանդիպեցինք վարժարանի սաներից Դավթին, որն արդեն նոր ուսումնական կենտրոնը տեսնելուց հետո կիսվեց իր տպավորություններով:

Ակնկալիքներս արդարացված են, ավելի լավ է իմ պատկերացրածից, չէի պատկերացնում, որ սենց պայմաններ կլինեն: Սենյակներ կան, որ երեք հոգով են, սենյակներ կան, որ չորս հոգով են: Դասապրոցեսից հետո հանգիստ, միգուցե կարող ենք գիշերները, ստեղ տրամադրված են սեղան աթոռը, գիշերները միգուցե դաս էլ կարող են անել:

Տոնական օրվա ավարտին կատարվեց տնօրհնեքի արարողություն: Այնուհետ պաշտպանության նախարարը արիության դաս անցկացրեց ու իր պատգամը փոխանցեց վարժարանի սաներին. եթե կյանքում չկա փորձություն, երբեք չի կարող լինել արդյունք:

Գարիկ Հարությունյան, Լեւոն Խաչատրյան, Հորիզոն

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

22:41 04.05.2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Երևանի քաղաքապետարանը հայտարարել են, որ Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր։ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

21:45 04.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ է փոխանցել միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ […] ...

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

21:36 04.05.2024

Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է օրինակելի ու կարգապահ ծառայության համար զինվորին՝ հրետանավոր Հովհաննես Սաֆարյանի և նրան մատուցված անակնկալի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

21:21 04.05.2024

Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասին

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

20:14 04.05.2024

Հայ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ քննարկել են Հայաստանի ժողովրդավարության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ: Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական դիմակայունության ամրապնդումը լինելու է համատեղ աշխատանքների առանցքում: ...

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

15:54 04.05.2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին: Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը: Բալիստիկ […] ...

BACK_TO_TOP