ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+21.09 oC

ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը

16:21 02.06.2023

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 854 միլիոն 895 հազար դրամ: Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Վահագն Հովակիմյանը հիշեցրել է՝ 2022 թվականին լրացել է նախորդ ԿԸՀ բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետը։ Գործող ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունները ստանձնել են 2022 թվականի հոկտեմբերի 12-ից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում» և «Ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայության» տողով 2022 թվականի համար հատկացված է եղել 420 միլիոն 984 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 400 միլիոն 736 հազար դրամ:
Նախորդ տարի ԿԸՀ-ն ունեցել է բյուջեի չիրացված մնացորդ աշխատողների «Աշխատավարձներ և հավելավճարներ, պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով (ազատ հաստիքները համալրվել են 2022 թվականի 2-րդ կիսամյակում):
Տնտեսումներ են արձանագրվել «Էներգետիկ ծառայություններ, կապի ծառայություններ», «Գործուղումների» և «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպությունների անդամակցության» հոդվածներով: Ընդհանուր կայացած գնումների արդյունքում ևս գոյացել է հաշվարկային տնտեսում:

«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» տողով 2022 թվականի տարեկան ճշտված նախահաշվով հատկացվել է 58 միլիոն 851 հազար դրամ:

Դրամարկղային ծախսը կազմել է 11 միլիոն 831 հազար դրամ:
Վահագն Հովակիմյանն անդրադարձավ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջին, ըստ որի հանձնաժողովը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է կազմակերպի ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթաց։ 2022 թվականին դասընթացներին մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 3577 դիմումատու, իսկ այս տարվա դասընթացներին, որոնք ներկայումս ընթացքի մեջ են, ԿԸՀ-ն ստացել է 9 339 հայտ։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում» տողով 2022 թվականին ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է 827 միլիոն 533 հազար դրամ:
Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 468 միլիոն 533 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 442 միլիոն 326 հազար դրամ: Չիրացված տնտեսումը կազմել է 26 միլիոն 207 հազար դրամ: Ծախսերը կատարվել են 27.03.2022 թվականին և 25.09.2022 թվականին կայացած ՏԻՄ ընտրությունների համար:
ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ որպես հանձնաժողովի գործունեության գնահատական կարող է դատարկվել անցկացված ընտրությունների և արդյունքների բողոքարկման հարաբերակցությունը։
2022 թվականին ՀՀ 9 մարզերի 19 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որից 18-ը՝ համամասնական, 1-ը՝ մեծամասնական ընտրակարգով, որևէ մեկում քվեարկության արդյունքները չեն բողոքարկվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP