Մենք հետևել ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Անգելա Մերկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Մենք հետևել ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Անգելա Մերկել

19:28 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց երկկողմ հանդիպման արդյունքների մասին:

«Ուրախ եմ առաջին անգամ որպես դաշնային կանցլեր հյուրընկալվել ձեր երկրում: Շնորհակալ եմ ջերմ և հյուրընկալ վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց ինձ: Ուրախ եմ ձեր երկրում գտնվել ոչ միայն 100-ամյա ժողովրդավարությունը՝ Առաջին հանրապետությունը տոնելու շրջանակներում, այլև նոր փոփոխությունների ժամանակ»,- ասաց նա:

Մերկելը տեղեկացրեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ընդգծեց՝ գիտակցում են, թե 1915թ. ինչ սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայերի, հայ ժողովրդի նկատմամբ:

«Այս փաստը պետք է չմոռացվի, և մենք մեր ներդրումն ունենք այս հիշողության մշակույթի մեջ»,- նշեց Մերկելը:

Գերմանիայի կանցլերը շեշտեց այն հանգամանքը, որ Երևանում հյուրընկալվել են քաղաքի 2800-ամյա հոբելյանի շրջանակում, հյուրընկալվել են մի երկրում, որն ունի բարձր մշակութային և պատմական ավանդույթներ ու բաց է նոր ապագայի առջև:

«Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ խաղաղ ցույցերին և, ինչպես ընդունված է ասել, թավշյա հեղափոխությանը: Մենք խոսեցինք այն մասին՝ ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն առաջիկայում, ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ հետ: Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել: Մենք ունենք լավ օրակարգ ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական հարցերի շուրջ: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվել տեղի գործընկերների հետ»,- ասաց նա:

Մերկելը նշեց, որ իրենք կցանկանան համագործակցել թվայնացման, նաև ռեսուրսների՝ պաշարների ոլորտում, նա կարևորեց նաև համագործակցությունը կրթական ոլորտում: Կանցլերն ընդգծեց՝ Հայաստանում գործում են դպրոցներ, որտեղ գերմաներենի խորացված ուսուցում է իրականացվում և նշեց, որ այն կարելի է ընդլայնել, նա նաև նշեց, որ համագործակցության լավ օրինակներ կան գիտության ոլորտում, ասաց՝  այդ հարաբերությունները կարելի է էլ ավելի խորացնել:

«Մենք քննարկեցինք նաև Գերմանիայում ապաստան խնդրողների հարցը: Այս ոլորտում բավական լավ ենք համագործակցում, բայց կարելի է ավելին անել, որ հայ քաղաքացիները կարողանան բուժօգնություն ստանալ Գերմանիայում: Ուրախ եմ, որ Հայաստանին հաջողվել է կնքել ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ցանկություն ունի խորացնել իր հարաբերությունները ԵՄ հետ»,- նշեց Մերկելը:

Գերմանիայի կանցլերն ասաց, որ Գերմանիան իր հերթին ներդրում կունենա համաձայնագրի իրականացման մեջ hայկական կողմին օգնելու հարցում:

«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում: Գերմանիան Մինսկի խմբի անդամ է: Մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց կարևոր է լուծել այդ հակամարտությունը լավ մթնոլորտում, և Գերմանիան պատրաստ է նաև այս առումով աջակցել Հայաստանին»,- ասաց նա:

Մերկելը նշեց, որ այսօր այցելել են նաև Թումո կենտրոն, որը, նրա գնահատմամբ, հրաշալի օրինակ է այն կրթական փիլիսոփայության, որ որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը՝ հնարավորություն տալով երեխաներին նորարար տեխնոլոգիաների ոլորտում դրսևորել իրենց:

«Մենք, իհարկե, քննարկեցինք նաև ներքաղաքական հարցեր՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Հայկական կողմին հաջողություն եմ մաղթում»,- ասաց Մերկելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

18:57 04.07.2025

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

18:51 04.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

18:37 04.07.2025

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

18:30 04.07.2025

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...

BACK_TO_TOP