«Տառերի ճախրանքը»․ մետաքսե հայկական թռչնատառեր՝ լիբանանահայ նկարչուհու վրձնով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

«Տառերի ճախրանքը»․ մետաքսե հայկական թռչնատառեր՝ լիբանանահայ նկարչուհու վրձնով

18:17 05.06.2023

Բատիկայի տեխնիկայով՝ մետաքսի վրա ստեղծված հայկական թռչնատառերի կտավների ցուցադրություն է բացվել Գյումրիում։ Հեղինակը լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանն է։ Նկարչուհու աշխատանքներում մեկտեղված է մանրանկարչությունն ու զարդարվեստը։

Թռչունների պատկերներով գրության ձևը հանդիպում է միջնադարյան  հայկական ձեռագրերում: Այս կերպ էին սկսվում պատմիչների ընթերցվածքները: Հայկական ձեռագրերում իմաստային նշանակությունից բացի, յուրօրինակ գրության այս ձևը արտահայտում էր գրչի կամ ծաղկողի, դպրոցի կամ ժամանակի գեղարվեստական ճաշակը, այն սերտ հարաբերության մեջ էր էջի մյուս բաղադրիչների հետ:
Ժամանակի ընթացքում թռչնագիրը դարձավ արվեստի ուղղություն, նկարիչներն ու արվեստագետներն այն դուրս բերեցին մագաղաթների էջերից։ Թռչնագիրը դարձել է հայկական մշակույթի մի քանի ճյուղերը համակցող, որտեղ առաջնայինը հայկականությունն ու ազգայինն է:
Արմենուհի Սաղդասարյանը թռչնատառերը պատկերում է մետաքսի վրա: Յուրօրինակ այս տեխնիկան  կոչվում է բատիկա: Մետաքսե  նկարներում վերարտադրում է թռչնատառերն ու դրանք համադրում գունային ներդաշնակությամբ:
«Բոլորը մեր հայկական հնադարյան գիրն է, զարդարվեստն ու բնությունը։ Նկարների մեջ կա կառուցվածք, կա ավելի վերացական ոճ՝ ամպային լուծումներով։ Այդ երկուսը կարծես իրար ամբողջացնելով՝  պատկերներ են ստացվում։ Սկզբում նկարը չի հայտնվում, մինչև չենք ներկում, որովհետև գծեր են միայն, կարծես ամբողջությամբ թափանցիկ լինի, այսինքն՝ կտավը սկզբում լրիվ թափանցիկ է, երբ ներկում ենք, կարծես թե նոր սկսում է կյանք ստանալ»,- բատիկայով աշխատանքի  նրբություններն է ներկայացնում նկարչուհի Արմենուհի Սաղդասարյանը։
 
Մետաքսե  43 աշխատանքները նկարչուհին  առաջին անգամ  ներկայացնում է Գյումրիում: «Տառերի ճախրանքը» խորագրով ցուցահանդեսում Արմենուհու  8 տարվա  լավագույն աշխատանքներն են ընդգրկված: Կողք- կողքի ներկայացված են  նաև կենդանակերպի նշանների հետ համադրված թռչնատառեր, նաև այնպիսի կտավներ, որոնք խորհուրդ և  խորհրդանշական վերնագրեր են պարունակում:
Արմենուհի Սաղդասարյանը բատիկայի տեխնիկան յուրացրել է  մի քանի տարի առաջ: Մասնագիտությամբ բուժքույր է, արվեստի այս ճյուղով հետաքրքրվել է ու  մասնակցել դասընթացների: Տանը ստեղծել է իր արվեստանոցը, օրվա մեծ մասն անցկացնում է այնտեղ՝ ստեղծելով նաև թռչնատառերը մետաքսի վրա պատկերելու իր ոճը:
«Ես հայտնվեցի արվեստի ոլորտում, երբ  սիրողական դասընթացի հաճախեցի և սովորեցի բատիկ մետաքսանկարչության արվեստը։ Ես, լինելով Լիբանանից և ծանոթ լինելով  արաբական մշակույթին, որտեղ իրենք արաբական այբուբենի տառերն են օգտագործում, իմ մեջ գաղափար ունեցա և նպատակ, որ մեր հնադարյան գիրն ու զարդարվեստը ես օգտագործեմ  իմ ստեղծագործությունների մեջ, սակայն իրենց տամ նոր շունչ և իրենց ներկայացնեմ գեղարվեստական յուրօրինակ ձևով»,- ասում է Արմենուհի  Սաղդասարյանը։
Արվեստի այս ճյուղում նոր հետաքրքրություն գտած կնոջը օգնում ու աջակցում են ընտանիքի անդամները, որոնց համար Արմենուհու նկարչական ձիրքի ի հայտ գալը եղել է մեծ բացահայտում:
Առաջին հայացքից միայն խառը դասավորությամբ թռչնատառերը իրականում միտք ու պատկեր են արտահայտում: Լիբանանահայ նկարչուհին իր աշխատանքներում կարևորում է նաև ազգայինի շեշտադրումն ու  ամբողջական միտք արտահայտող կտավների ստեղծումը:
Տառերի ճախրանքը կշարունակվի նաև մյուս մարզերում: Արմենուհի Սաղդասարյանը մտադիր է ցուցահանդեսը նաև արտասահմանում ներկայացնել, նկարչուհու նպատակն է մարդկանց հաղորդակից դարձնել հայկական  մշակույթին ու մանրանկարչության դարավոր արվեստին:
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP