14:11 06.06.2023
Հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում hունիսի 6-ի կեսօրից հետո, 7-ին, 10-11-ը սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
12:52 22.05.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...
12:40 22.05.2025
Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշՄայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...
12:31 22.05.2025
Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակովՀայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...
12:13 22.05.2025
Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնելՀայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...
11:58 22.05.2025
Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունըԻսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...