ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+28.09 oC

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամներին

16:44 06.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նելս Սկոտը, ՄԱԿ ԵՏՀ ինովացիոն քաղաքականությունների մշակման բաժնի պատասխանատու Յակոբ Ֆեքսերը և այլք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ ԵՏՀ-ի կողմից ստեղծված «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը, որի մշակման աշխատանքները սկսվել են 2022 թվականից։

Զեկույցի մշակման փուլում ՄԱԿ փորձագետները 2022 թվականին մի շարք այցելություններ են ունեցել Հայաստան` ոլորտը ուսումնասիրելու և շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով:

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ զեկույցում ներկայացվում են Հայաստանի ինովացիոն համակարգի հաջողությունները, հնարավորությունները և խոչընդոտները, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման միտումները։

Զեկույցի պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է հունիսի 7-ին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով զեկույցի ստեղծման փուլում կատարած աշխատանքի համար, ընդգծել է տևական ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ սա երկու կողմերի փոխգործակցության նոր փուլի մեկնարկ է:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը գտնվում է ինտենսիվ բարեփոխումների փուլում.

«2021 թվականից սկսած՝ ՀՀ կառավարությունը գիտության ոլորտի զարգացման համար ամրագրել է շատ հստակ թիրախներ: Մասնավորապես, շարունակաբար՝ ամեն տարի, ավելացվում է գիտության ոլորտի ֆինանսավորումը: 2018 թվականի համեմատ՝ 2023 թվականին այդ ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 150 %-ով: Սա էական ավելացում է և ուղղված է գիտության ոլորտում ենթակառուցվածքների արդիականացմանը, երիտասարդ գիտնականների ներգրավմանը, միջազգային համագործակցության որակի բարձրացմանն ու աշխարհագրության ավելացմանը: Գիտության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին մասնակցող գիտնականների շուրջ 70 տոկոսը երիտասարդ է՝ մինչև 35 տարեկան»:

Անդրադառնալով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով գիտական գործունեության ոլորտում նախատեսված ծրագրերին՝ նշվել է, որ գլխավոր նպատակը հետազոտությունների խրախուսումն է։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ենթակառուցվածքների ստեղծումը, գիտական կազմակերպությունների՝ նորագույն սարքավորումներով համալրումը, գիտության մեջ երիտասարդների ներգրավումը և արտերկրի հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը:

Անդրադարձ է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը։ Նշվել է՝ նոր կառույցի ստեղծման նպատակը ոլորտի կառավարման արդյունավետության բարելավումն է, որը սերտորեն փոխկապակցված է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործմանը։

«Այս գործընթացում մեզ համար շատ կարևոր է միջազգային գործընկերների աջակցությունը, մասնավորապես, նախատեսում ենք ոլորտային առաջատար բուհերի հետ մշակել ինչպես ակադեմիական ծրագիրը, այնպես էլ ինովացիաների կառավարման համակարգը»,-ասել է նախարարը։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը դիտարկում են որպես նորարարությունների, ՏՏ և թվայնացման ոլորտներում հեռանկարային գործընկեր, որտեղ համագործակցության մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համատեղ իրականացվող այլ ծրագրերի ու կարևորվել մի շարք ուղղություններով համագործակցության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

23:59 05.08.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Օգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

23:53 05.08.2025

JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցը

Իսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

23:43 05.08.2025

Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

23:35 05.08.2025

Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

23:22 05.08.2025

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

23:13 05.08.2025

Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...

BACK_TO_TOP