Հիմնանորոգվում է Մարմաշենի վանական համալիր տանող 2,5 կմ երկարության ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

Հիմնանորոգվում է Մարմաշենի վանական համալիր տանող 2,5 կմ երկարության ճանապարհը

19:19 08.06.2023

Հիմնանորոգվում է Մարմաշենի վանական համալիր տանող 2.5 կմ երկարության ճանապարհը: Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսավորումը՝ պետական բյուջեից: Վահրամաբերդ գյուղից վանական համալիր տանող ոլորապտույտ ճանապարհի մի հատվածն արդեն խճապատված է: Մինչ այդ  հիմքերն են ամրացրել ու լիցք տեղադրել:

Առաջին անգամ կառուցվում է նաև մոտ 2600 քառակուսի գծամետր մայթ, որը ձգվում է մինչ վանական համալիր: Ճանապարհի ամբողջ երկայնքով գիշերային լուսավորության համար կտեղադրվեն 80 հենասյուներ: Ներքին ենթակառուցվածքներն անցնում են ժայռոտ տարածքներով։

«Դժվարությունների հանդիպել ենք փոսորակների փորման ընթացքում, անհրաժեշտ նիշը խողովակների անցկացման ընթացքում տրված էր մինչև 1,50 սմ, բայց կես մետր փորելուց հետո պարզվեց տակը բազալտի շերտ է․․․Մի կերպ հասել ենք մեր ուզած մակարդակին, որ ջրագիծը անցկացնելուց հետո ձմեռը չսառի»,- ասում է Մերձմոսկովյան ընկերության աշխղեկ Արտակ Մարդոյանը։

 

Ճանապարհի շահագործման երկարակեցության համար նաև ջրահեռացման համակարգ է կառուցվելու, այդ աշխատանքները հիմա թեև դադարեցված են՝ ժայռոտ ու կարծր շերտով տեղանքն է պատճառը։ Դրա համար նախագծային փոփոխություններ են պետք։

Վանական համալիրի տարածքում կառուցվում են սանհանգույցներ, որոնք ապահովված կլինեն մշտական ջրով, օդափոխության համակարգով, ինչպես նաև  կջեռուցվեն: Ուխտագնացների, զբոսաշրջիկների համար միայն ամռան ամիսներին չէ, որ Մարմաշենի վանական համալիրը հետաքրքիր, գրավիչ վայր է, բայց երբևէ տարածքն ապահովված չի եղել սանհանգույցով ու այլ ենթակառույցներով։

 

Ճանապարհաշինական ծրագրում է ներառված դրենաժային համակարգի անցկացումը, որը, հավանաբար, կպաշտպանի եկեղեցական համալիրը գերխոնավացումից։ Աշխատանքները վերահսկող մասնագետի դիտարկմամբ՝ եկեղեցու պատերի խոնավության հիմնական պատճառը քայքայված տանիքն է:

«Վերևից եկող ջրերը թափվում են ցոգոլային մասի վրա, դրա պատճառով  էլ և՛ ներքևի, և՛ վերևի  քարերը խոնավություն պիտի ընդունեն, իսկ այդ խոնավությունն էլ պատերի քայքայման պատճառ պիտի դառնա։ Դրա համար առաջին հերթին եկեղեցին պիտի վերականգնվեր սկսած տանիքի մասից, և որպեսզի ջրերը վնաս չտային, պետք է գոնե  վերևից թափվեին ցոգոլային մասից դուրս։ Արտաքին ջրերի առնվազն 50% -ը կտուրի քայքայման պատճառով  հոսում են եկեղեցու մեջ»,- բացատրում է ծրագրի  տեխնիկական վերահսկող  Անդրանիկ Վարդանյանը։

Դեռ 10-րդ դարում եկեղեցու կառուցման ժամանակ անցկացված դրենաժային համակարգը  լավ է պահպանված, այն ջրահեռացում ապահովում է նաև հիմա, բայց խնդիրն այն է, որ անձրևաջրերն ու սելաֆաջրերը մինչև դրենաժ հասնելը լցվում ու քայքայում են եկեղեցու պատերը։

«Դրենաժ են փորում, այ սա  դրենաժ է, հին ժամանակներից կա, աշխատող դրենաժ է, բայց էս պատերի խոնավությունը միշտ կա, հիմա նոր դրենաժ անցկացնել պետք չէ, որովհետև եկեղեցու հիմնական խոնավությունը գալիս է վերևից։ Հազար տարվա  քարը լրիվ ճեղքված է ու ջուրը քաշում է, վերևից որ թափվում է, լցվում է հենց հիմքի ցոգոլային մասի վրա, դրենաժ ոչ մի կաթիլ ջուր չի հասնում, էս բացված արանքներից ջուրը լրիվ քաշում է ներս»,-ասում է վանական համալիրի երկարամյա աշխատակից Սամվել Մաթևոսյանը։

Եկեղեցու հիմքերն ու պատերը վնասող ջրերը մաշել ու  քայքայել են եկեղեցու զարդաքանդակները, տուֆ քարերը ճաքեր են տվել, վանական համալիրի գլխավոր կաթողիկե եկեղեցու ներսում խոնավության աստիճանն այնքան բարձր է, որ  ամառ – ձմեռ պատերը թաց են։

Դրենաժային համակարգի երկրորդ հատվածի կառուցման անհրաժեշտությունը ուսումնասիրվում է, մասնագիտական դիտարկումներ են պետք, զուգահեռ նախատեսված են նաև լանջային առուների փորման աշխատանքներ, որպեսզի  կանխվի սարերից հոսող սելավաջրերի հոսքը վանական համալիրի տարածք: Ճանապարհի  ու ենթակառուցվածքների շինարարության ավարտի համար շինընկերությունն ունի մոտ մեկ տարի ժամանակ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

SHANTNEWS

12:00 31.07.2025

SHANTNEWS

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

11:58 31.07.2025

Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

11:47 31.07.2025

Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...

BACK_TO_TOP