16:45 07.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կմասնակցի «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին:
Կրթության միջազգային ֆորումը հարթակ է, որը համախմբում է ԲՐԻԿՍ և «Շանհայի համագործակցության կազմակերպության» երկրների կրթության նախարարներին, ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու հիմնական խնդիրները և ներկայացնելու դրանց լուծման հնարավորությունները, իրականացնելու կրթության ոլորտում ձեռքբերած հաջողությունների փորձի փոխանակում:
2023 թվականի «Ձևավորելով ապագան» խորագրով ֆորումն ուղղված է կրթության համաշխարհային խնդիրների քննարկմանը՝ մասնավորապես կրթության քաղաքականության ճկունությանը, դպրոցականների օլիմպիադաների մասնակցության մոտիվացիայի խթանմանը և արդյունքների մոնիթորինգին, առցանց դպրոցների առավելությանը և խնդիրներին ինչպես դպրոցների, այնպես էլ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության հաստատությունների սովորողների համար։
Ֆորումի շրջանակում կներկայացվեն նաև ազգային մակարդակներում հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում հիմնական ձեռքբերումները։ Անդրադարձ կկատարվի կրթության հիմնական բաղադրիչներին` ամբողջ կյանքի ընթացքում կրթության հնարավորություն, կրթության որակի գնահատումն ազգային մակարդակում, դաստիարակության դերը կրթական գործընթացում, նորարար մանկավարժությունը` անցյալի հանդեպ հարգանքով և ապագայի հետաքրքրությամբ։
Ֆորումին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կներկայացնի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կրթական համակարգի ձեռքբերումները:
Նախատեսվում են նաև առանձին հանդիպումներ ու քննարկումներ հանրակրթության և բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ղեկավար կազմերի հետ։
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:
16:27 14.05.2025
Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվենՍաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։ «Թագավորությունը լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները: Մենք հույս ունենք տեսնել բանակցային գործընթացի առաջընթացը և դրա հաջող […] ...
16:21 14.05.2025
Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ: «Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է: Պետական պատվերից […] ...
16:16 14.05.2025
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը ներկայացրել է […] ...
16:05 14.05.2025
Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...
15:57 14.05.2025
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասերումՄայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
15:49 14.05.2025
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...