18:39 13.06.2023
Մարզի համայնքների և «Սևան Ազգային պարկ»-ի միջև առկա հիմնախնդիրների կարգավորումը կնպաստի համայնքների արագ տեմպերով զարգացմանը
Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում քննարկվել է մարզի համայնքների եւ «Սևան Ազգային պարկ»-ի միջեւ առկա հիմնախնդիրների կարգավորման հարցը:
Քննարկումը վարել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը: Մասնակցել են նաև ՄԱԶԾ EU4Sevan ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, «Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը, Ճամբարակի եւ Սեւանի համայնքապետարանների ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարաթյան Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կառավարման պլանավորման թիմի համակարգող Մաթեւոս Նալբանդյանը և այլ աշխատակիցներ։
Մարզպետը նշել է, որ քննարկվող թեման չափազանց կարեւոր է համայնքների եւ «Սևան ազգային պարկ»-ի միջև առաջացած եւ տարիներ ի վեր շարունակվող հակասությունները եւ հիմնախնդիրները հաղթահարելու առումով։ Տեւական ժամանակ կուտակված այս հիմնախնդիրները շարունակում են կաշկանդել համայնքների արագ զարգացումը։ Այս հանդիպումով պետք է հստակեցվեն միասին արվելիք քայլերը, որպեսզի ցանկալի արդյունք ապահովվի:
Ըստ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայացված հիմնավորման՝ «Սեւան Ազգային պարկ»-ի եւ համայնքների միջև առկա են սահմանների անճշտություններ և մեծ մակերեսներով համադրումներ։
Բացի այդ , նիշից բարձր, անտառազուրկ, բնակավայրերին սահմանակից հողատարածքներն, առանց հիմնավորման, հայտնվել են «Սևան Ազգային պարկ»-ի սահմաններում և պարզապես խանգարում են համայնքների հեռանկարային զարգացումն ապահովելուն:
ՄԱԶԾ EU4Sevan ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը եւ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները «Սեւան Ազգային Պարկ»-ի կառավարման նոր պլանի կազմման շուրջ՝ անելով համապատասխան առաջարկություններ։
ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հիմնախնդիրները կարգավորելու հիմնական միջոցը համարել է միասնական հարթակի ստեղծումը, որտեղ բոլոր հարցերը պետք է քննարկվեն համատեղ եւ ստանան օրենքին համապատասխան լուծումներ, հստակեցվեն համայնքների եւ «Սեւան ազգային պարկի»-ի միջև վիճելի համարվող սահմանները, առաջարկելով, որ այդ հարթակը լինի իրենց կառույցը։
Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Սարգսյանն առաջարկել է սահմանել հստակ ժամանակացույց եւ քայլ առ քայլ, համայնք առ համայնք կարգավորել առկա հիմնահարցերը.
«Աշխատելու ենք համատեղ ու լինելու ենք հետեւողական։ Առաջինը սկսելու ենք Ճամբարակ համայնքից, ապա անցնելու ենք մյուս համայնքներին։ Վիճելի սահմանները ճշտելիս հենվելու ենք մասնագիտական եզրակացության վրա, որպեսզի շահագրգիռ որեւէ կառույց կողմնակալ մոտեցում չկարողանա դրսեւորել։ Շատ կարեւոր է, որ, հանձինս ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի, մենք արդեն ունենք հիմնահարցերի կարգավորման միասնական հարթակ ու փոխըմբռնման պայմաններում կկարողանանք լուծում տալ այս չափազանց կարեւոր խնդրին» – ասել է մարզպետը:
Քննարկման ավարտից հետո մարզի համայնքների ղեկավարները ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին ներկայացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առանձին դպրոցների, մանկապարտեզների, շինությունների, բնակավայրերի կամ հողատարածքների կադաստրային գրանցման հետ կապված խնդիրներին։ ՀՀ Կադասստրի պետական կոմիտեի նախագահը խոստացել է ուսումնասիրել բոլոր գրավոր դիմումները և օրենքի շրջանակներում կարգավորել ներկայացված հիմնահարցերը։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...