10:42 14.06.2023
Հունիսի 13-14-ը Երևանում տեղի ունեցող «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի մասնակիցները ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու): Վերանորոգումից հետո պատվիրակության անդամները դիտել են թանգարանի նորացված մշտական ցուցադրությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված նորացված մշտական ցուցադրության բացման կապակցությամբ. «Հայ-ռուսական մշակութային, գիտակրթական կապերը երկար տարիների պատմություն ունեն։ Բոլոր ժամանակներում, ցանկացած քաղաքական պայմաններում և իրողություններում հայ և ռուսական մշակույթները փոխկապակցված են եղել, ինչը հաստատում է հայ և ռուս ժողովուրդների հոգևոր նկրտումների մտերմության և ներդաշնակության անվիճելի ճշմարտությունը։ Մշակույթը, կրթությունը և գիտությունը միավորում են մարդկանց, հասարակություններին և ազգերին՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից, իրողություններից և հակասություններից։ Հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի, կրթության և գիտության ոլորտում շարունակում են զարգանալ․ դրա վկայությունն է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի շրջանակում էլ անցկացվում է Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը»:
Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ վերանորոգումից հետո թանգարանը կրկին բացել է իր դռներն արվեստասերների առջև: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին, միջոցառման կազմակերպիչներին, թանգարանի վերանորոգման հովանավորներին, մասնավորապես՝ «DС Partners» ընկերությանը և «Наследие и прогресс» հիմնադրամին՝ ի դեմս Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի:
«Վստահ եմ, որ վերանորոգված սրահներում ցուցադրությունն արժանի հարգանքի տուրք կհանդիսանա մեր հայրենակցի հիշատակին: Այն նոր խթան է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություն երկու ժողովուրդների ու մշակույթների մերձեցման համար»,- եզրափակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի նշմամբ՝ Ռուսական արվեստի թանգարանը հանդիսանում է ոչ միայն ռուսական արվեստը ներկայացնող հարթակ, այլև երկու ժողովուրդների հոգևոր կապի խորհրդանիշ, ինչի վառ ապացույցն է թանգարանում ցուցադրվող՝ Արամ Աբրահամյանի՝ ռուս նկարիչների ստեղծագործությունների հավաքածուն: Դեսպանն անդրադարձել է նաև Ռուսական արվեստի թանգարանի և ՌԴ թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նկատել, որ այդ գործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դեսպանը շնորհավորել է միջոցառման կապակցությամբ և մաղթել թանգարանին հագեցած և արդյունավետ գործունեություն:
ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի ընդգծմամբ՝ լինելով անվանի բժիշկ՝ Արամ Աբրահամյանն առանձնացել է նաև բացառիկ ճաշակով, ինչի վառ ապացույցը ռուս նկարիչների նրա արժեքավոր հավաքածուն է, որտեղ ընդգրկված են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի անվանի ռուս նկարիչների բացառիկ աշխատանքների բնօրինակները: Միխայիլ Շվիդկոյի խոսքով՝ սա զուտ հավաքածու չէ, և յուրաքանչյուր նկար արժանի է արվեստաբանական, հետազոտական նյութի, իսկ այցելուների համար արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է: Միխայիլ Շվիդկոյի դիտարկմամբ՝ պատահական չէ, որ Ռուսական արվեստի թանգարանի վերանորոգմանն իր աջակցությունն է բերել մեկ այլ անվանի բժիշկ՝ Արմայիս Կամալովը:
Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բժշկական գիտահետազոտական և կրթական կենտրոնի նախագահ, տնօրեն Արմայիս Կամալովի տեղեկացմամբ՝ առաջին անգամ Արամ Աբրահամյանի մասին լսել է իր ուսուցչից. «Արամ Աբրահամյանը մեծ բժիշկ և մեծ արվեստասեր էր, և արվեստի նկատմամբ նրա մեծ սերը արտահատվել է առավելապես այն պահին, երբ որոշել է իր արժեքավոր հավաքածուն նվիրաբերել Հայաստանին: Արամ Աբրահամյանն այս առիթով գրել է՝ որպես նվեր այս նկարները ես փոխանցում եմ Հայաստանին, որպեսզի հայ ժողովուրդը ռուսական գեղանկարչությունը սիրի այնպես, ինչպես ամբողջ կյանքում ես եմ սիրել: Սա մեծ հայրենասերի խոսք է, նրա հավաքածուն նվեր է սերունդներին»,- նշել է Արմայիս Կամալովը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն ու նպաստն են բերել թանգարանի զարգացման գործում:
Տրետյակովյան պատկերասրահի գիտական քարտուղար Տատյանա Յուդկևիչն իր խոսքում անդրադարձել է երկու թանգարանների միջև սերտ համագործակցությանը և գոհունակությամբ նշել, որ այն բավականին արդյունավետ է ընթանում: Նա կարևորել է այն նախաձեռնողականությունը, որը ցուցաբերում է Ռուսական արվեստի թանգարանը և նշել, որ առաջիկայում Ռուսական արվեստի թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի համագործակցությամբ կնշանավորվի ևս մեկ համատեղ մեծ ձեռնարկ:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Երևանի սրտում գտնվող թանգարանի առաքելությունը ոչ միայն Արամ Աբրահամյանի հավաքածուն ներկայացնելն է, այլև արժեքավոր ստեղծագործությունները ռուսական մշակույթի կենտրոնի ստեղծման հիմք դարձնելը: Տնօրենի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր տարի թանգարանն ընդունում է ավելի քան 15.000 այցելու: Թանգարանը կազմակերպում է բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ, կրթական ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի համար, բացվում են ժամանակավոր ցուցադրություններ, իրականացվում է միջթանգարանային համագործակցություն հայաստանյան մյուս թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանն ակտիվորեն համագործակցում է նաև ռուսաստանյան թանգարանների և մշակութային հաստատությունների հետ, մասնավորապես՝ Տրետյակովյան պատկերասրահի, որտեղ 2024 թվականին կբացվի Արամ Աբրահամյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես:
Նշենք, որ Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...
11:50 11.08.2025
Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեմանԹուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...
11:40 11.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 42 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 30 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 22 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 19 դեպք՝ խարդախության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 15 […] ...
11:31 11.08.2025
Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերինՆոր Զելանդիան սեպտեմբերին կորոշի՝ ճանաչե՞լ Պաղեստինը որպես պետություն, թե՞ ոչ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։ «Նախարարների կաբինետը սեպտեմբերին պաշտոնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Նոր Զելանդիան պետք է ճանաչի Պաղեստին պետությունը, և եթե այո, ապա երբ և ինչպես», – ասել է Փիթերսը New Zealand Herald-ի հաղորդմամբ։ Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 […] ...
11:10 11.08.2025
Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայություններըԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և […] ...