Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+29.09 oC

Մանկավարժական համալսարանում բացվել է Հայ պարարվեստի պատմության թանգարան

18:24 15.06.2023

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի է ունեցել Հայ պարարվեստի պատմության թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ:

Հայ պարարվեստի պատմության թանգարանը բացառիկ է. այն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման, հիանալի միջավայրի ձևավորման առիթով և նշել, որ կրթական հաստատությունում թանգարանային միջավայրը ստեղծում է հավելյալ արժեք ձեռք բերելու հնարավորություն.

«Հաճախ ենք խոսում այն մասին, որ թանգարանները պետք է դառնան կրթական տարածքներ՝ վերածվելով միջավայրի, որտեղ սովորում են երեխաները, և որտեղից թանգարանի ցանկացած տարիքի այցելու իր հետ արժեքային որևէ բան է տանում»:

Նախարարն ընդգծել է՝ առանց գեղարվեստական կրթության բաղադրիչի հնարավոր չէ ունենալ ստեղծարար, նախաձեռնող, դժվարությունների առաջ չերկնչող քաղաքացի, իսկ արվեստը դրա ճանապարհներից մեկն է:

«Ստեղծագործությունն է, որ մղում է մեզ հասկանալու այն լուծումները, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, ու պարն էլ դրա ամենավառ օրինակներից է: Այն ցույց է տալիս, թե մարդն ինչպես կարող է մարմնակրթությունը վերածել արվեստի: Վստահ եմ՝ Պարի թանգարանը նոր ծրագրերի և գաղափարների իրագործման յուրահատուկ միջավայր է դառնալու»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված կրթական և թանգարանային միջավայրը նպաստելու է ուսանողի կրթության, գիտական կարողությունների և կատարողական արվեստի որակի բարձրացմանը:

Հայ պարարվեստի պատմության թանգարանի ստեղծման գաղափարը և նախաձեռնողը Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի, մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գևորգյանն է:

«Այս թանգարանը մեր պարի երախտավորների ստեղծած պարարվեստի ամբողջական պատմությունն է: Թանգարանում մեկտեղել ենք պարարվեստի հսկաների աշխատանքը, նվիրումը, պարարվեստի նկատմամբ նրանց դրսևորած վերաբերմունքը»,- ասել է Կարեն Գևորգյանը:

Թանգարանի 4 սրահում ցուցադրված են պարարվեստի պատմությանը, պարային ծիսական արարողություններին վերաբերող իրեր, նյութեր, թանգարանային նմուշներ՝ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր: Ցուցադրության են ներկայացված նաև տարազներ, բացառիկ ուսումնասիրություններ, ձեռագրեր, հայ պարարվեստի պատմության վերաբերյալ եզակի գրականություն, ինչպես նաև թանգարանային բացառիկ նմուշների կրկնօրինակներ: Թանգարանում ներկայացված են նաև հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքներ:

Դրանք կնպաստեն պարարվեստով զբաղվողների կրթական որակի բարձրացմանը, նրանց ճանաչողական գիտելիքների հարստացմանը և ոլորտի ուսումնասիրությունների ընդլայնմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

12:05 11.08.2025

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...

SHANTNEWS

12:00 11.08.2025

SHANTNEWS

Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

11:50 11.08.2025

Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման

Թուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...

Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:40 11.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 42 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 30 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 22 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 19 դեպք՝ խարդախության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 15 […] ...

Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերին

11:31 11.08.2025

Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերին

Նոր Զելանդիան սեպտեմբերին կորոշի՝ ճանաչե՞լ Պաղեստինը որպես պետություն, թե՞ ոչ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։ «Նախարարների կաբինետը սեպտեմբերին պաշտոնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Նոր Զելանդիան պետք է ճանաչի Պաղեստին պետությունը, և եթե այո, ապա երբ և ինչպես», – ասել է Փիթերսը New Zealand Herald-ի հաղորդմամբ։ Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 […] ...

Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները

11:10 11.08.2025

Նախագիծ. ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է գիտության ոլորտում պետական քաղաքականության թիրախավորված և համալիր միջոցառումների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունների սահմանման անհրաժեշտությամբ: Այն կապահովի ՀՀ տնտեսական և […] ...

BACK_TO_TOP