Փողոցային արվեստ Գյումրիից. դիտահորերի կափարիչները` մշակույթը ներկայացնելու յուրօրինակ միջոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Փողոցային արվեստ Գյումրիից. դիտահորերի կափարիչները` մշակույթը ներկայացնելու յուրօրինակ միջոց

21:30 25.08.2018

Գյումրեցի նկարիչ Ալեքսեյ Մանուկյանը քաղաքն ու մարդկանց արվեստի միջոցով ներկայացնելու համար ընտրել է քաղաքային դիտահորերի արտատպումները։ Դիտահորերն արվեստագետը դիտարկում է որպես «աշխարհի հետ կապող ենթակառուցվածք»։ Դասական ստեղծագործություններից անցումը ժամանակակից արվեստի եղել է այն ժամանակ, երբ Ալեքսեյը բնակություն է  հաստատել Գերմանիայում, բայց կափարիչներն արտատպելու տեխնոլոգիային մանկուց է տիրապետել։

«Մտահաղացումը զարգացում է ապրել ժամանակի ընթացքում ու գալիս է մանկական տարիներին մետաղադրամներ տպելու տեխնիկայից։ Տարիներ առաջ դա շատերի զբաղմունքն էր, այդպես քիչ-քիչ զարգացում է ապրել և չափը մեծացել է, հետո  անգամ դարպասներ եմ արտատպել»,- ասում է Ալեքսեյ Մանուկյանը։

Նկարիչն արտատպել է Դրեզդենի, Կոպենհագենի, Ստամբուլի, Արցախի դիտահորերը՝ յուրաքանչյուրին տրամադրելով 10 մետրանոց թուղթ. այդպես է ստեղծվել «10 մետր»շարքը։ Գյումրիում 10 մետրը բավարար չէ, բազմազանությունը շատ է, փողոցները նորոգվում են՝ իրենց հետ տանելով անցյալի հիշողությունները։

«Շատ կարևոր արխիվացիոն աշխատանք է, քանի որ այս դիտահորերը քաղաքային միջավայրի շատ կարևոր ճարտարապետական, քաղաքաշինական դետալներ են. դրանց դիզայնը, չափը, ձև պատահական չեն, հատուկ գործառույթներ ունեն, ներկայացնում են քաղաքային մշակույթը՝ երբեմն քաղաքական ենթատեքստերով»,- նշում է Ալեքսեյ Մանուկյանը։

Նկարիչը նոր շարք է պատրաստում՝ արխիվացնելով հին դիտահորների կափարիչները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

18:37 04.07.2025

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

18:30 04.07.2025

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:24 04.07.2025

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

18:17 04.07.2025

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

BACK_TO_TOP