«Կոնվերս բանկ»-ի բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

«Կոնվերս բանկ»-ի բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

20:17 25.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մեկ անձի առաջադրվել է մեղադրանք, տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

2018թ. օգոստոսի 21-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի անվտանգության վարչության պետից հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչև 22:17-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի գործադրմամբ, բանկին պատկանող բանկոմատից կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 22-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնի վարույթ: Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, առգրավվել և զննության ենթարկվել բանկոմատի տեսախցիկների տեսագրությունները։

Արդյունքում պարզվել է առերևույթ հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչև 22:17-ն ընկած ժամանակահատվածում, տղամարդը, այլ անձանց ցուցումներ տալով և տեղեկատվություն տրամադրելով, օժանդակել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից առանձնապես խոշոր չափերի՝ 7 200 000 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը՝ գրավի չափ սահմանելով 6մլն. ՀՀ դրամ:

Դատարանի որոշման մասին, օրենքով սահմանված կարգով, քննիչը տեղեկացրել է դատախազին՝ առաջարկելով քննարկել վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

19:14 04.07.2025

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

18:57 04.07.2025

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

18:51 04.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

18:37 04.07.2025

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

BACK_TO_TOP