08:43 20.06.2023
Կիրակի երեկոյան Նյու Յորքում կայացած համերգի ժամանակ երգչուհի Բեբե Ռեքսայի վրա սմարթֆոն են նետել։ Միջադեպի տեսանյութը Twitter-ի իր էջում հրապարակել է հանդիսատեսներից մեկը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ելույթի ժամանակ հեռախոսը թռչում երգչուհու դեմքին։ Դրանից հետո նա ձեռքով ծածկում է այտը, մեջքով շրջվում դեպի հանդիսատեսն ու կռանում։
«Հիանալի շոուն ավարտվեց նրանով, որ երկրպագուներից մեկը հեռախոս նետեց Բիբե Ռեքսի վրա: Հուսով եմ, որ դրանից հետո նրա հետ ամեն ինչ կարգին է»,- տեսանյութը մեկնաբանել է հեղինակը:
Համացանցն աջակցել է երգչուհուն և ցանկացել է որքան հնարավոր է շուտ գտնել իրավախախտին։
«Սմարթֆոնը պետք է տանենք ոստիկանություն, թող գտնեն տիրոջը», «Աստված իմ, խեղճ կին», «Սա սարսափելի է: Հուսով եմ, որ նա լավ է», – արձագանքել են երկրպագուները:
Միջադեպից հետո Ռեքսան ստիպված է եղել դադարեցնել համերգը։ Նա բուժօգնություն է ստացել կուլիսներում, բարձրացել բեմ և ձեռքով հրաժեշտ տվել երկրպագուներին: Երգչուհին չեղարկել է նաև շոուից հետո հանդիպումը հանդիսատեսի հետ։
Ըստ լրատվամիջոցների՝ սմարթֆոնը կտրել է Ռեքսի դեմքը, որից հետո նա երեք կար է ստացել։
Մոտ ապագայում երգչուհին հինգ համերգ ունի՝ Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում, Ատլանտայում, Օռլանդոյում և Հյուսթոնում։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք դրանք տեղի կունենան վնասվածքից հետո։
Absolutely great show ruined by a fan throwing their phone at @BebeRexha hopefully she is ok after that pic.twitter.com/4eBScgurv5
— Alex Chavez (@captiv_8_) June 19, 2023
12:13 11.08.2025
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցումԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։ Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։ ...
12:05 11.08.2025
Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանիցՀնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում: Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in: Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ […] ...
11:50 11.08.2025
Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեմանԹուրքիայի կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների թեման: Այս մասին հայտնել է CNN Türk-ը։ Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, նիստում կքննարկվի Հարավային Կովկասում կայունության ապահովման և տարածաշրջանային առևտրի ծավալներն ավելացնելու հարցը։ ...
11:40 11.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 53 ավտովթար 4 մարդ զոհվել է, 100-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 298 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 44 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 42 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 30 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 22 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 19 դեպք՝ խարդախության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 15 […] ...
11:31 11.08.2025
Նոր Զելանդիան Պաղեստինի ճանաչման վերաբերյալ որոշում կկայացնի սեպտեմբերինՆոր Զելանդիան սեպտեմբերին կորոշի՝ ճանաչե՞լ Պաղեստինը որպես պետություն, թե՞ ոչ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։ «Նախարարների կաբինետը սեպտեմբերին պաշտոնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Նոր Զելանդիան պետք է ճանաչի Պաղեստին պետությունը, և եթե այո, ապա երբ և ինչպես», – ասել է Փիթերսը New Zealand Herald-ի հաղորդմամբ։ Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 […] ...