ՀՀ կենտրոնական բանկը հյուրընկալել է Mastercard Academy-ի ռիսկերի աշխատարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

ՀՀ կենտրոնական բանկը հյուրընկալել է Mastercard Academy-ի ռիսկերի աշխատարանը

14:45 21.06.2023

ՀՀ կենտրոնական բանկում ԱրՔա-ի հետ համատեղ Mastercard Academy-ի կողմից ֆինանսական կառույցների վճարահաշվարկային ոլորտի մասնագետների համար անցկացվել է երկօրյա աշխատարան, որի հիմնական թեման վճարային քարտերի ոլորտում կիբերանվտանգության և խարդախությունների դեմ պայքարն էր։ Հանդիպման նպատակն էր Հայաստանի վճարային շուկայի մասնակիցներին ծանոթացնել անվտանգության վերջին պահանջներին և քարտային գործառնությունների անընդհատ զարգացող միտումներին: Աշխատարանը վարում էր Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինը, ով կարևոր հարցեր է բարձրացրել տարածաշրջանում տարածված ռիսկերի մասին։

Mastercard-ը մասնակիցների հետ քննարկել է քարտերի խարդախության միտումները երկրի, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչպես նաև ամենատարածված և ակտուալ սխեմաներ (scam) և «սոցիալական ճարտարագիտության» օրինակներ, քարտով տարբեր տեսակի գործառնությունների ռիսկեր, ներառյալ էլեկտրոնային դրամապանակի գործառնություններ, դրամական փոխանցումներ, կիբերհարձակման օրինակներ, գումարի վերադարձման գործառնություններ: Ներկայացվել են նաև ծառայություններ մատուցողների և առևտրային հարթակների հետ աշխատելու հիմնական մոտեցումներն ու պահանջները, նկարագրվել են հիմնական համապատասխանության ծրագրերի շահագործման սկզբունքները:

Ներկայացվել են նաև Mastercard-ի հակախարդախության և ռիսկերի կանխարգելման լուծումները, որին հետևել է քննարկում:

2 օր հատկացվել է բողոքարկված գործարքների գործընթացի ամբողջական ցիկլի մանրամասն նկարագրությանը, ավտորիզացիայի հիմունքներին և խարդախության կանխարգելման տեխնոլոգիաներին։ Քննարկվել են տարբեր տեսակի վիճարկվող գործարքներ։

Աշխատարանի ընթացքում Mastercard-ի ներկայացուցիչ Եվգենի Բալեզինն ընդգծել է համատեղ համագործակցության և վճարային էկոհամակարգում ռիսկերի նվազեցման կարևորությունը։

Նա նաև նշել է․

«Mastercard-ի առաքելությունն է՝ նպաստել վճարումների ապահով և վստահելի միջավայրին: Այս նպատակին հասնելու գործում կարևոր դեր է խաղում Հայաստանի կենտրոնական բանկի և տեղական շահագրգիռ կողմերի հետ մեր համագործակցությունը»:

ՀՀ կենտրոնական բանկը նույնպես իր երախտագիտությունն է հայտնել Mastercard-ին և ընդգծել նման նախաձեռնությունների կարևորությունը Հայաստանի վճարային շուկայի համար։

Աշխատարանի ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով են կիսվել նաև Նինո Տուլաշվիլին, Կունտայ Սիմբատովան և Ելենա Խասանովան: Միջոցառումը կարևոր դեր է խաղացել մասնագետների ամուր ցանցի ստեղծման գործում՝ նվիրված վճարումների անվտանգությանը և սպառողների պաշտպանությանը:

Որպես ոլորտի առաջատար՝ Mastercard-ը հավատարիմ է մնում նորարարություններին, անվտանգության ստանդարտների առաջխաղացմանը և վճարային էկոհամակարգի ամրապնդմանը:

Ընկերության շարունակական համագործակցությունը կարգավորող մարմինների, ֆինանսական հաստատությունների և ոլորտի շահագրգիռ կողմերի հետ ցույց է տալիս իր հանձնառությունը հաճախորդներին ապահով և անխափան վճարման փորձ ապահովելու հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

23:59 17.08.2025

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան

Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

23:24 17.08.2025

Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANA

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

BACK_TO_TOP