Պետությունը պայմաններ է ստեղծում, որ օտարերկրյա կազմակերպությունները բույսերի` երկրի համար կարեւոր սորտեր ներկրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Պետությունը պայմաններ է ստեղծում, որ օտարերկրյա կազմակերպությունները բույսերի` երկրի համար կարեւոր սորտեր ներկրեն

13:03 26.06.2023

«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններով առավել ճշգրիտ ու Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանվում են Հայաստանում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը:

Հանձնաժողովում երկրորդ ընթեցմամբ քննարկվել է ««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարը հավաստիացրել է, որ ներկայումս մեր երկրում բույսերի նոր սորտերի բուծողների իրավունքների պահպանությունը պատշաճ չի իրականացվում եւ արտադրական նպատակներով առանց բուծողի թույլտվության բազմացվում են այլ երկրներից ներմուծված սորտեր:

«Արդյունքում` վստահության բացակայությամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում բուսաբուծության ոլորտի տնտեսվարողների համար մեծ պահանջարկ ունեցող մրցունակ սորտերի ձեռքբերումը հասանելի չի լինում, հանրապետությունում սելեկցիոն գործունեությունը գրավիչ չէ, եւ օտարերկրյա սերմնարտադրությամբ ու տնկարանային արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար խոչընդոտներ են ստեղծվում արտադրության հիմնման հարցում», – ասել է նախարարի տեղակալը:

Նախագծի նպատակն է ապահովել այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիքի առկայությունը, ինչը հնարավորություն կտա օտարերկրյա բուծողների կողմից ստեղծված մրցունակ սորտերը ներդնել հանրապետությունում` բարձրացնելով արտադրողականությունը: Բույսերի նոր սորտերի իրավական պահպանության շնորհիվ ՀՀ-ում բուծողի գիտական սելեկցիոն գործունեությունը շահութաբեր կդառնա, սելեկցիայի ու սերմնաբուծության զարգացման համար:

Նախագծի ընդունման պարագայում նպաստավոր պայմաններ կստեղծվեն օտարերկրյա սերմարտադրող եւ տնկարանային արտադրություններով զբաղվող ընկերությունների կողմից ներդրումների ներգրավման համար:

Փոխնախարարը նշել է, որ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (ՈՒՊԵՎ)խորհրդատվական կոմիտեի նիստում օրենքի նախագիծը հավանության է արժանացել: Մեր երկիրը ՈՒՊՈՎ (UPOV) խորհրդատվական կոմիտեի անդամ կդառնա օրենքի ընդունումից մեկ ամիս անց:

Աշխեն Շիրվանյանը հայտնել է նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է փոխնախարարից` նախադեպ կա՞, երբ պետական մարմիններն արտասահմանյան սերմարտադրող ընկերությունների նկատմամբ ճնշում են գործադրել:

«Պետությունն օտարերկրյա սերմ ներմուծող կազմակերպությունների աշխատանքին որեւէ կերպ չի խոչընդոտում, այլ ընդհակառակը, պայմաններ է ուզում ստեղծել, որ վերջիններս մեզ համար կարեւոր սորտեր ներկրեն», – ասել է նախարարի տեղակալը:

Օրենքի նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

19:00 17.08.2025

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:28 17.08.2025

Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

17:50 17.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

17:25 17.08.2025

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

17:00 17.08.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...

Մահացել է Վարդան Բոստանջյանը

16:30 17.08.2025

Մահացել է Վարդան Բոստանջյանը

76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...

BACK_TO_TOP