19:31 28.06.2023
Նախօրեին, երեկոյան Շիրակի մարզում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների գյուղերին։ Կարկտահարության վնասների չափը գնահատելու համար երկու տարածաշրջանների գյուղերում ուսումնասիրություններ են կատարել մարզի գյուղատնտեսության վարչության մասնագետները։ Նախնական տվյալներով՝ Ախուրյանի տարածաշրջանում ընդհանուր վնասվել են 1170 հա, Արթիկի տարածաշրջանում մոտ 2000 հեկտար ցանքատարածքներ, բերքի վնասվածության աստիճանը գնահատվում է 30-90 տոկոս։
«Ամբողջը ջարդվել է, պարզ երևում է․ լոբի եմ ցանել, կաղամբ, պոմիդոր, բիբար, կարտոշկա, էս է․․․ 50 տոկոսից ավելին փչացել է, հմի թե նորից կվերականգնվի, ինչ կեղնի, թազա նորից երևի ցանենք, կեղնի-չեղնի էդ էլ չիդեմ, ինչ որ եղավ»,- ShantNews-ի հետ զրույցում ասել է Ախուրյան խոշորացված համայնքի Երազգավորս գյուղի բնակիչ Կարուշ Մխիթարյանը։
Ախուրյանի տարածաշրջանի Գետքը բնակավայրերից մեկն է, որը կարկուտի հետևանքով զգալի կորուստներ է կրել։
«Կարկուտը ամբողջ վարչական տարածքի վարելահողերի վրայով անցել է․․․ Տևեց մոտ տասը րոպե և համայնքը բավականին լուրջ վնասներ կրեց։ Վնասվել է մոտ 182 հա աշնանացան ցորեն, 180 հա գարնանացան գարի, մոտ 30 հա վարսակի ցանքատարածություններ, 11 հա բանջարաբոստանային մշակաբույսեր, այսինքն՝եթե 2021-22թթ երաշտ և կարկուտ տեսել ենք, 2022թ․-ի օգոստոսին կարկտահարվել է, վնասը մոտ 60 հա․-ի չափով, բայց այսօր մեր վնասը կազմում է մոտ 500 հա-ի չափ։500 հա-ը եթե գումարի վերածենք, ապա մոտ 50 մլն-ի վնաս է համայնքը կրել»,- նշել է Գետք գյուղի վարչական ղեկավար Հովիկ Մխիթարյանը։
Մեծ են վնասները աշնանացան ցորենի, գարնանացան գարու ցանքատարածքներում, տուժել է նաև տնամերձների բերքը։ Իսկ գյուղացիական տնտեսությունների քիչ մասն է, որ բերքն ու հողը ապահովագրել է, ըստ այդմ՝ վնասի փոխհատուցման ակնկալիք չունեն։
19:00 17.08.2025
Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 18-ին՝ ժամը 10:30-ին, «Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 17.08.2025
Կամչատկայում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 19.4 կմ խորության վրա։ ...
17:50 17.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ. ՈւիթքոֆԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը։ Նա հավելել է, որ «հիմա ամեն ինչ կախված է Կիևից»։ Ուիթքոֆը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման մեջ տարածքների հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։ ...
17:25 17.08.2025
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցելԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ աղբյուրը: «Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով Ալյասկայում կայացած բանակցությունները։ Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն տեղեկացրել է իր բելառուս գործընկերոջը վերջերս կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքների մասին», – ասվում […] ...
17:00 17.08.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային […] ...
16:30 17.08.2025
Մահացել է Վարդան Բոստանջյանը76 տարեկանում մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Կոնդի […] ...